Loading...

Articles

Մի քանի «չի կարելի»` հագուստի մեջ

Natalie
Author:
Natalie
12:00, Sunday, 03 November, 2013
     Ոսկեգույն+արծաթագույն: Մետաղական այս երկու գույների համադրումը աններելի է ոչ միայն հագուստի, այլև դիմահարդարման և աքսեսուարների դեպքում: Օրինակ, եթե պայուսակդ ոսկեգույն շղթայով է, ապա ցանկալի է, որ զարդերը նույնպես լինեն ոսկեգույն երանգի:
     Կենդանական նախշեր: Մեր մեջ ասած` «ծիգրովկան», «զեբրը» և այլ կենդանիների նախշերով հագուստը ոչ միայն չափի մեջ է գեղեցիկ, այլև երբ ներկայացված է առանձին: Ոչ մի դեպքում չի կարելի իրար խառնել տարբեր կենդանիների նախշերով կտորները, զարդերը և այլ աքսեսուարներ: Ցանկալի չէ նաև, որ կենդանական նախշով հագուստ կրես ոտքից մինչև գլուխ Օրինակ, եթե «ծիգրովկա» զգեստ ես հագել, ապա պետք չէ այն համադրել նույն նախշով պայուսակի և կոշիկների հետ
    
     Ամառային+ձմեռային: Գիտեմ, որ մեր հանրապետությունում եղանակը խաբուսիկ է, և հաճախ առավոտյան բաց կոշիկներով դուրս գալիս երեկոյան արդեն կարող ենք մի լավ թրջել մեր ոտքերը: Բայց նույնիսկ այդ պարագայում ոչ մի դեպքում բաց կոշիկների` բոկոտիկների հետ մուգ գույնի զուգագուլպա կամ հաստ գուլպա մի կրիր: Էլ չեմ խոսում այն մասին, որ նման կոշիկների հետ վերարկու կամ բաճկոն են կրում: Մի խոսքով` չենք համադրում ամառային և ձմեռային հագուստը:
     Ներքնազգեստ: Մի ժամանակ այդքան էլ խորհուրդ չէր տրվում բաց գույնի հագուստի տակից մուգ գույնի ներքնազգեստ հագնել: Ավելին` դա համարվում էր վուլգար երևույթ: Սակայն մեր օրերում այդքան էլ չի քննադատվում այդ երևույթը: Այնուամենայնիվ, ուշադիր եղիր ներքնազգեստիդ ձևի և գույնի հարցում: Եվս մեկ բան` ոչ մի դեպքում անթև երեկոյան զգեստի հետ կրծկալի «թևիկներ» մի կրիր, անգամ` թափանցիկ: Հավատա` դա փչացնում է փխրուն ու նուրբ կնոջ կերպարը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6025 | 0 | 0
Facebook