Loading...

Articles

15 իմաստուն ասույթ, որ կստիպեն ձեզ վերաիմաստավորել կյանքը

Natalie
Author:
Natalie
11:34, Sunday, 03 November, 2013

1. Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ: Լառոշֆուկո

2. Սատանային խաբելը մեղք չէ: Դեֆո

3. Արքայազները վրեժ չեն լուծում, նրանք պատժում են: Ալեքսանդր Դյումա

4. Հիշե՛ք, որ մարդկության պատմության բոլոր մեծ իրադարձությունները եղել են անհնարինի դեմ տարած հաղթանակ: Չապլին

5. Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, իսկ հետո ցուցում տալ նրանց, թե ինչ անել: Մենք վարձում ենք խելացի մարդկանց, որպեսզի նրանք ասեն, թե մենք ինչ անենք: Սթիվ Ջոբս

6. Կանայք ավելի հեշտությամբ այն տղամարդկանց են ստիպում լաց լինել, որոնց առջև թպրտում են

7. Նապաստակն ավելի մեծ սարսափ է ապրում, երբ շները հետապնդում են նրան, քան երբ գտնվում է նրանց երախում: Վալթեր Սքոթ

8. Ամբողջ աշխարհը հիվանդանոց է, զուր է այնտեղ ներդաշնակություն կամ իմաստ փնտրելը: Սոմերսեթ Մոեմ

9. Մենք չափից դուրս ավելի ենք մտածում և չափազանց պակաս զգում: Չապլին

10. Ուրախանալու լավագույն տարբերակը ուրիշներին ուրախություն պատճառելն է: Մարկ Տվեն

11. Հավատացեք, որ կարող եք, և դրանով իսկ գործի կեսն արդեն արված է: Թեոդոր Ռուզվելտ

12. Երջանկության և ուրախության հիմնական տարբերությունն այն է, որ երջանկությունը պինդ մարմին է, իսկ ուրախությունը` հեղուկ: Սելինջեր

13. Եթե մի օր լացդ գա, զանգիր ինձ: Չեմ խոստանում, որ կստիպեմ քեզ ծիծաղել, սակայն ես կարող եմ լացել քեզ հետ միասին: Անհայտ հեղինակ

14. Դադարե՛ք ձեր անցյալի գերին լինել, դարձե՛ք ձեր ապագայի ճարտարապետը: Անհայտ հեղինակ

15. Չամուսնած կնոջ տանը ծաղիկներ են աճում, չամուսնացած տղամարդու տանը` բորբոս: Ժողովրդական ասույթ

այլ տղամարդիկ: Դյումա

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7272 | 1 | 0
Facebook