Loading...

Articles

Ինչո՞ւ են մարդիկ լսում իրենց ձայնն այլ կերպ, քան ուրիշները

Natalie
Author:
Natalie
12:08, Sunday, 03 November, 2013

Դուք, անշուշտ, լսել եք Ձեր ձայնը ձայնագրության վրա: Եվ Դուք, իհարկե, զարմացած էիք նրա հնչողությամբ, քանի որ այն հնչում է բոլորովին այլ կերպ, քան Դուք լսում եք: Տարբեր մարդիկ տարբեր ձևով են դա ընկալում, ինչ-որ մեկը կարծում է, որ իր ձայնը ձայնագրության մեջ ավելի բարձր է հնչում, մյուսը` ավելի ցածր, բայց դա միշտ տարբերվում է նրանից, ինչ որ նրանք լսում են խոսելու ժամանակ:


    
     Ինչ վերաբերում է փոքր երեխաներին, ապա նրանք ընդհանրապես չեն ճանաչում իրենց ձայնը ձայնագրության վրա: Ո՞ր ձայնն է իրականը: Զարմանալի է, բայց երկուսն էլ իրական են: Ձեր ձայնի երկու տարբեր հնչողությունն է: Ահա այսպես է բացատրում ձայնի ձևավորման գործընթացը և ընկալումը լոգոպեդ և հոլիվուդյան դերասանների ձայնային ռեժիսոր Նելսոն Վոգանը. «Լսելով մեր ձայնը խոսակցության ընթացքում` մենք այն ընկալում ենք ոչ միայն ականջներով: Մենք լսում ենք ձայնային տատանումներ, որոնք տարածվում են մեր մեջ հեղուկի միջոցով, որով լցված են մեր ներքին օրգանները:


    
     Խոսքը սկսվում է կոկորդից, որտեղից գալիս են ձայնային տատանումները: Այդ տատանումների մի մասը տարածվում է օդի մեջ: Հենց դա է այն ձայնը, որ լսում են ուրիշները և որ ձայնագրվում է ձայնագրիչի վրա: Տատանումների մյուս մասն անցնում է հեղուկի և մեր գլխի այլ հյուսվածքների միջով: Ներքին և միջին ականջները գտնվում են ոսկրային խոռոչներում: Ներքին ականջը հեղուկ է պարունակում, իսկ միջինը՝ օդ, և երկուսն էլ գտնվում են անընդմեջ ճնշման տակ:
     Կոկորդը իր հերթին կցված է փափուկ հյուսվածքներին, որ նույնպես հեղուկ են պարունակում:

Օդով ձայնը այլ կերպ է տարածվում, քան հեղուկով և հյուսվածքներով: Այս տարբերությունը վերաբերում է գրեթե բոլոր տոնայնություններին, որոնք մենք ընկալում ենք, այդ պատճառով շրջապատի մարդիկ լսում են բացարձակ այլ ձայն` համեմատած մեր լսած ձայնի հետ: Հետազոտությունները չեն կարող ապացուցել, որ այն ձայնը, որը մենք լսում ենք (մեր «ներքին» ձայնը), անպայման բարձր կամ ցածր է այն ձայնից, որը լսում են ուրիշները («արտաքին ձայն»): Այսպիսով, կարելի է ասել, որ մենք երկու ձայն ունենք: Եվ երկուսն էլ մեր իրական ձայներն են: Ամեն ինչ կախված է լսողի ականջից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6158 | 1 | 0
Facebook