Loading...

Articles

Ինտելեկտը կախված է նրանից, թե ինչ երաժշտություն եք լսում

Natalie
Author:
Natalie
15:28, Saturday, 02 November, 2013

Ինտելեկտի գործոնը պարզող թեստերի արդյունքների հիման վրա պարզվել է, որ ամենացածր ցուցանիշներն են ցույց տվել այն մարդիկ, ովքեր երկար տարիներ հիպ-հոփ և rnb ժանր երաժշտության սիրահարներն են եղել: Իսկ ավելի բարձր է նկատվել դասական և սիմֆոնիկ երաժշտություն նախընտրողների մոտ: Բազմաթիվ ծնողներ չափազանց զարմացել էին, երբ իմացել էին, որ ծանր ռոք նախընտրող երեխաների մոտ գրանցվել են ամենաբարձր ցուցանիշները:


    

Հետազոտության որոշ արդյունքները գիտնականների համար զարմանալի էին: «Ամենահետաքրքիր գործոններից մեկն այն էր, որ դասական երաժշտություն և ծանր ռոք սիրող մարդիկ շատ նման են իրար: Երկուսն էլ ստեղծագործ անձնավորություններ են, սակայն ոչ շատ չշփվող», - ասում է գիտնականներից մեկը, - «Հիմնականում ընդունված է համարել, որ ռոք լսող մարդիկ միշտ դեպրեսիայի մեջ են և ագրեսիվ են, սակայն իրականում նրանք ոչ միայն անվտանգ են հասարակության համար, այլև նաև կարող են սոցիումին օգտակար լինել»:

Երաժշտության ժանրերը և նրանց երկրպագուների բնավորության բնորոշ գծերը

BLUES – Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, շփվող, հանգիստ

JAZZ - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, հանգիստ

CLASSICAL MUSIC - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, ինքնամփոփ, հանգիստ

RAP - Բարձր ինքնագնահատական, շփվող

OPERA - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, մեղմ

COUNTRY AND WESTERN – Աշխատասեր, շփվող

REGGAE - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, շփվող, ոչ աշխատասեր

DANCE – Ստեղծագործ, շփվող անձնավորություն

INDIE – Ցածր ինքնագնահատական, ստեղծագործ, ոչ աշխատասեր, անհանգիստ

ROCK/HEAVY METAL – Ցածր ինքնագնահատական, ստեղծագործ, ոչ աշխատասեր, չշփվող

CHART POP - Բարձր ինքնագնահատական, ոչ ստեղծագործ, շփվող, հանգիստ

SOUL - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, հանգիստ, մեղմ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3675 | 1 | 0
Facebook