Loading...

Articles

Կարոտակեզ

12:15, Sunday, 12 May, 2013
Կարոտակեզ
     Կարոտ ասված հնգատառ այս տանջանքի շղթաները ոլորում են կոկորդս այնքան ուժգին, որ աչքերիս դիմացի տեսարանները դառնում են խավար: Չնայած երբ դու չկաս, ցանկություն էլ չկա որևիցէ բան տեսնելու, քանի որ չեն լուսավորվում պատկերներս ներդաշնակող Քեզանով...
    
Երևի թե ավելի հեշտ կլիներ, եթե լինեի հեռվում կամ լինեիր հեռվում, երբ տասնյակ կիլոմետրեր բաժանեին մեզ: Չնայած վստահ չեմ դյուրության վրա....
Մինչ այժմ դեմքս թաքցրած գրում էի երրորդակի, կողքի հպանցիկ դեմքերով, սակայն առերեսումս քեզ հետ խոցելի ու թափանցիկ դարձրեց իմ եսը: Սակայն միայն քեզ համար....
Այդքան մոտ, սակայն այդքան ցանկալի, այդքան կիպ, բայց այդքան աչքից հեռու....
Մագնիսների ձգողության պատճառով առաջացող ուժգին բախումից էլ սաստիկ է ցավը, երբ մոտակայքում զգացվում է բույրդ.... սակայն ձեռքս չի հասնում...
Բազմակետերի ակնառու բազմության մեջ գրված ու տեսանելի են բազմաթիվ բառեր, որոնք այնքան պարզ ու հասկանալի են... սակայն միայն քեզ...
Ու դու կկարդաս այնտեղ կարոտիս բառերը, կընթերցես սրտիս հոլովումներն ու կզգաս նրա փոթորկումները: Սակայն միայն դու... քանզի միայն քեզ են դրանք ուղղված ու քեզ կլինեն հայտնի:
Կարոտիս Հատուկ Գոյական, բոլոր ստորոգյալներն ու պարագաները ածանցում եմ քեզ...
    
     Կարոտակեզ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4586 | 0 | 0
Facebook