Loading...

Articles

ԵՂԵՔ ԻՐԱՏԵՍ՝ՍԻՐԵՑԵՔ ԳԻՐՔԸ

20:27, Thursday, 09 May, 2013
ԵՂԵՔ ԻՐԱՏԵՍ՝ՍԻՐԵՑԵՔ ԳԻՐՔԸ
     Յուրաքանչյուր երկրային էակ ունի իր ուրույն կյանքը իր հետաքրքրություններով, առավելություններով և թերություններով: Սակայն կան հզոր գործոններ, որ անկախ քո կամքից ստիպում են ընդօրինակել և քայլել կյանքին համընթաց:
     Դեռ տարիներ առաջ ՝մինչ համակարգչային հայտնությունը, գրեթե բոլորի առօրյայում կար գիրք հասկացությունը: Գիրքը գիտելիքների հզոր շտեմարան է, իսկ ընթերցելը ինքնահաստատման համեստ գործընթաց, որ ավաղ շատերը այդպես էլ չկարողացան հասկանալ և ընդունել:
     Իսկ այսօր...Ցավալի է, բայց անժխտելի փաստ՝ինտերնետը խուժել է կենցաղ և դարձել հզոր միապետ: Մոռացվել է գիրքը, վերացել ընթերցել հասկացությունը:
     Հարգելիներս, մի տարվեք այդ համակարգչով, գոնե մեկ-մեկ ընթերցեք մեր հրաշալի պատմավեպերը, որ գոնե մասամբ գիտենաք մեր ազգի պատմությունը, հերոսական անցյալը, թե չէ տարիներ հետո կասեք, որ Ա
     վարայրի դաշտը Պարսկաստանում է, ոչ թե Տղմուտ գետի ափին...
     Ընթերցելը զարգացնում է բանավոր և գրավոր խոսքը, հարստացնում մարդու ենթագիտակցությունը...
     ԵՂԵՔ ԻՐԱՏԵՍ՝ՍԻՐԵՑԵՔ ԳԻՐՔԸ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3278 | 0 | 0
Facebook