Loading...

Articles

ՓԱՓԱԳ

23:01, Friday, 10 May, 2013
ՓԱՓԱԳ
     ՓԱՓԱԳ
     Միայն լոկ մեկ փափագ ունեմ ես այս կյանքում
     Այս անարժեք, բայց լիարժեք տխուր կյանքում,
     Ցանկանում եմ գեթ մեկ անգամ գոնե լինել իմ պապերի սուրբ երկրում՝
     Իմ պապերի սուրբ երկրում՝Արևմտյան Հայաստանում...
     Երազում եմ ոտքով ելնել Նեմրութ սարը
     Թափանցել Մուշ, Ադանա, Կարս, Վան ու Բիթլիս,
     Ցանկանում եմ ոտքով անցնել Արդահանը՝այնուհետև ուղևորվել Սարիղամիշ...
     Փափագում եմ տեսնել Անին չքնաղ ու վեհ,
     Իմ ավերակ, իմ սիրելի տխուր Անին,
     Անիծվեք դուք տականք, լպիրշ թշնամիներ,
     Որ պիղծ ձեռքով ավերեցիք դուք մեր Անին...
     Անհուն տենչով փափագում եմ Աղթամարը՝
     Փոքրիկ կղզին՝ անպատմելի գեղեցկությամբ,
     Եկեղեցում վառել կյանքի իմ մոմերը
     ՈՒ աղոթել արարչին մեծ միշտ վեհությամբ...
     Ախ երանի ես նավարկեի Վանա ծովում՝
     Այդ գեղեցիկ դյութիչ, թովիչ տառեխների մեծ ոստանում
     Գոնե մեկ ժամ, կամ մեկ րոպե թող ես լինեի՝
     Այնուհետև ինչ ուզում է թող ինձ լիներ...
     Միայն լոկ մեկ փափագ ունեմ ես այս կյանքում՝
     ՈՒխտի գնալ Արևմտյան Հայաստանում...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3694 | 0 | 0
Facebook