Loading...

Articles

ԵՐԱԶԵԼՈՎ

19:49, Thursday, 09 May, 2013
ԵՐԱԶԵԼՈՎ
     ԵՐԱԶԵԼՈՎ
     Մարդն ապրում է երազելով ու հրաշքի սպասելով,
     Տառապելով, տանջվելով, սակայն դարձյալ հավատալով,
     Որ գալու են չքնաղ օրեր` լեցուն խինդով ու ծիծաղով
     ՈՒ ողջ կյանքը ապրելու է մաքրամաքուր, անկեղծ սիրով...
     Մարդն ապրում է երազելով` գրեթե միշտ մտորելով,
     Հիասթափվում, անկում ապրում` շտկում բացը շատ խորհելով,
     Դժվար ուղին հաղթահարում` իմաստալից վերապրելով,
     Բարի գործեր կատարելով, մարդկանց ժպիտ պարգևելով,
     Սիրում է նա ամբողջ սրտով, անհաս սերը միշտ փնտրելով...
     ՈՒ հենց այսպես ապրում է նա իր ողջ կյանքը սպասելով,
     Որ լինելու են հրաշքներ` չի ապրելու երազելով.
     Սակայն դա լոկ պատրանք է սին, անհնարին մի ցանկություն,
     Որովհետև նույնիսկ կյանքի մայրամուտին` փրկության հույս որոնելով`
     Վերջին րոպեն ապրող մարդն էլ մահանում է երազելով...
     ՄԱՐԴՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՐԱԶԵԼՈՎ` ԻՐ ԻԴԵԱԼԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3048 | 0 | 0
Facebook