Loading...

Articles

ՀՈՐԻՆՎԱԾ ՍԵՐ

20:39, Thursday, 09 May, 2013
ՀՈՐԻՆՎԱԾ ՍԵՐ
     ՀՈՐԻՆՎԱԾ ՍԵՐ
     Ամեն մեկս մեր հոգում անգին սեր ենք հորինում,
     Հորինում ենք ու այդպես ամբողջ կյանքում որոնում,
     Սեր շատ անգին, թանկագին, որը չունի նմանակ,
     Որին փնտրելու համար վատնում ենք շատ ժամանակ...
     Ամեն մեկս մեր սրտում անկեղծ սեր ենք հորինում,
     Հորինում ենք, երազում ու փնտրում ամբողջ կյանքում,
     Բայց շատ ավաղ մենք նրան երբևիցե չենք գտնում,
     Որովհետև կերպարն այդ մենք մտովի ենք կերտում...
     Հորինված սեր հեքիաթ ես, բայց ափսոս անիրական,
     Հորինված սեր՝հրաշք ես, ուղղակի լոկ հոգեկան,
     Ախ երանի այս կյանքում գոնե միայն մեկ անգամ,
     Հորինված սեր դու դառնաս հասանելի՝իրական...............
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3722 | 0 | 0
Facebook