Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չէ՞ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն...

13:24, շաբաթ, 04 մայիսի, 2013 թ.
Չէ՞ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն...
    
Ահա և վերջ... Վերջ հարաժամ եվ հարատև: Իբրև վերջին, փակվող մի էջ,
     և վերադարձ չկա արդեն...այս խոսքերը տանում են մեր սերը սպասված փակուղի, որ գոլորշանա դրա ամբողջ երփներանգը ու քամվի կարոտած "ողջույնը"...մենք հեռանում ենք առանց մեզ, մենք գլորվում ենք, որ իրավունք չունենանք արդեն կոչվելու "մենք"...Այլևս կարևոր չէ, թե ուր էինք հասել, ինչ էինք ապրել...
     Վերջ․․․ Վերջակետ ․․․ Էլ ոչ մի ստորակետ․․․ Ոչ մի բայց ․․․ Ոչ մի ինչու․․
    

Հեռանում եմ..Արևը քեզ եմ թողնում, իսկ անձրևները տանում եմ ինձ հետ, որ ամեն անձրևից հետո հեռվից ինձ ջերմացնող արև լինի, որ չորացնի անձրևից մնացած հետքերն ու ստիպի ծիածանին բարձրանալ դեպի երկինք: Արևը քեզ եմ թողնում. կջերմացնես ինձ գոնե հեռվից, եթե անձրևները չխանգարեն...Հեռանում եմ ես, քանզի իմ խոցված սիրտն այլևս անկարող է պայքարել: Պայքարել անդադար, առանց կանգ առնելու, նույնիսկ առանց հանգիստ առնելու:

Ես հեռանում եմ առանց բառերի, առանց խոսքերի՝ տանելով ինձ հետ խելագարության աստիճանի հասնող ծանր ճամպրուկ… մի ճամպրուկ լի հուշերով, ցավ ու արցունքով, քաղցր համբույրներով ու կարոտով, ուրախ և տխուր օրերով…

Ես հեռանում եմ` թողնելով քեզ քո դատարկ լուսավորությունը, որ դեռ լուսավորելու է մութ հայացքները…

Վերջն է...մեր սիրո վերջին րոպեն է հիմա...Գնա ՛, մի նայիր էլ ինձ...մի ասա ոչինչ...Հեռանում եմ...Հավատա, ես քեզ սիրում եմ...
     Մի՞թե սա էր այն վերջը, որը նախատեսված էր մեզ համար։
     Չէ՞ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն,
Իսկ ես ամեն ինչ ունեցա կյանքում՝
Քեզանից բացի.
Եվ ես ոչնչով միայն մնացի՝
Ունեցա ոչինչ.
Աշխարհում այս մեծ,
Անսկիզբ, անվերջ
Անհատակ ու լայն,
Չէ՞ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
3052 | 2 | 0
Facebook