Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քեզանից հետո ...

19:40, կիրակի, 22 դեկտեմբերի, 2013 թ.
     Քեզանից հետո ... ի՞նչն է փոխվել քեզանից հետո… Գուցե ամեն ի՞նչ…
     Գիտե՞ս աշխարհը նույնն է, ոչինչ չի փոխվել քո բացակայից, իսկ ես կարծում էի այն փուլ պիտի գա...սարսափելիորեն նույնն է մնացել...
     Իսկ միգուցե փոխվել եմ միայն ե՞ս…
     Աշխարհներս քեզ եմ նվիրել, այնքան, այնքան եմ ինքս քեզ կապել, որ սկիզբս մոռացել եմ, մահացել եմ սիրուս անկյուններում, ու հիմա առանց քեզ թվում է թափանցիկ գոյությունս երբեք էլ չի եղել աշխարհի ափերին, երբեք էլ չի երգել, չի ժպտացել, չի երազել, ես անուժ եմ, երբ ակնթարթը կլանում է ինձ` ստիպելով զգալ իմ ու քո միջև տարածությունը, ժամանակը ...
     Ասա սիրելիս, որտե՞ղ է իմ ու քո կառուցած այն տիեզերքը, որտեղ ամենը մեզանով էր շնչում, որտեղ չկային դալուկ, խեղդված, արցունքոտ ելևէջներ, ասա՛ սիրելիս, ինչու ես լռում, չէ որ փշրում ես ինձ քո այդ լռությամբ...
    
Հիմա ոչինչ չունեմ...առանց քեզ չեմ կարող...արդեն քո մտքով եմ մտածում, արդեն քո շնչով եմ շնչում: Սիրելիս, այլևս չեմ կարողանում արտաշնչել, երբ շունչդ չեմ զգում, այլևս չեմ կարողանում ինքս ինձ ազատել անանուն թախծից, երբ ինձ հետ չես, երբ ձեռքս սառչում է ափիդ կարոտից: Չեմ կարողանում այլևս հրճվել իմ ձեռքբերումներով, եթե դու դա չես տեսնում, եթե դու կողքիս չես, որ հիացմունքդ փռես ի տես բոլոր կույրերի, ու ինքս ճախրեմ իմ ու քո կատարելությունից:
     Թվում է հետապնդում ես ինձ, երբ կողքիս չես, ու անդադար փնտրում եմ ստվերդ, որ երբեք էլ չի հայտնվում` կոտրելով վերջին հույսերս:
Ե՞ս եմ սխալվում, թե՞ իրոք էլ չեմ ապրում...Ե՞ս եմ սխալվում, թե՞ իրոք այլևս չկամ առանց քո հայացքի, մտքի, ժպիտի...Ես չեմ սխալվում, կիսատ եմ առանց քեզ, ես քո մեջ եմ, շունչ եմ առնում քո շնչից, միայն դու ես ծարավս հագեցնում, դու ես ապրեցնում...
Սիրելիս, խնդրում եմ, չթողնես վայր ընկնեմ, կփշրվեմ՝ այլևս երբեք չշնչելու հաստատակամությամբ:

    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3261 | 0 | 0
Facebook