Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես մոռացա քեզ մոռանալ...

17:50, երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2013 թ.
    
Չկանք մենք... չկաս դու, չկամ ես... փշրվեց մեր սերը ... թեև փորձում եմ հավաքել նորից փշուրները մեր՝ իմ ու քո սիրո, յուրաքանչյուր կտորը մյուսին միաձուլում եմ աղի արցունքով ու համբույրներով, բայց ...
     Հիմա մեր սիրո փոխարեն մի մեծ անորոշություն է կախված դատարկության մեջ... օրորվում է, օրորվում լուռ ու անձայն...շուրջս լռություն է, անորոշություն ...ուզում եմ լաց լինել առանց որևէ պատճառի, բայց արցունքներս դեպի ներս են հոսում...հոգիս պատող դատարկությունը խեղդում է ինձ ներսից, սիրտս կծկվում է ինչ-որ անհասկանալի տագնապից, զգում եմ, որ ոչինչ չեմ զգում...կյանքն իր բոլոր գորշ գույներով կանգնել է իմ առջև ու նայում է աչքերիս մեջ, ժպիտս սառել է երեսիս... իրոք չգիտեմ ինչ է լինելու... կլինե՞ս կողքիս, թե՞ ոչ... կմոռանա՞մ քեզ, թե՞ ոչ...
     Ինքս ինձ խոստացել էի, որ քեզ կմոռանամ... իմ մեջ ուժ կգտնեմ ու կհաղթահարեմ ամեն ինչ...բայց մոռացա խոստումս...Ես մոռացա...
     Ես մոռացա, մոռացա քեզ մոռանալ, դադարել մտածել քո մասին...Ես մոռացա քեզ ատել այնպես, ինչպես սիրում եմ... Մոռացա վարվել քեզ հետ այնպես, ինչպես դու վարվեցիր ինձ հետ... բայց չեմ կարող, չէ իրոք անկարող եմ, ինչպե՞ս մոռանալ քեզ, երբ ամեն մի մանրուք շուրջս քեզ է հիշեցնում... ինչպե՞ս ատեմ քեզ, երբ ամբողջ հոգով սիրում եմ...
Չէ՜, չէ՜, իրոք չեմ ուզում խաբել քեզ, չե՛մ ուզում խաբել, դեռ սիրում եմ քեզ...
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2978 | 0 | 0
Facebook