Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շնորհավոր ծնունդդ Արմին ջան …

21:51, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2013 թ.

Դեկտեմբերի 12… Շատերի համար սովորական մի օր է, բայց քեզ համար կարևոր… Տարիներ առաջ հենց այս օրն էր, որ դու ոտք դրեցիր կյանք: Քո ճիչով լցրեցիր աշխարհը: Մի զույգ աչքեր ժպտացին՝ քեզ տեսնելով: Ուրախություն էր նրա համար, ով քեզ տեսավ առաջին անգամ, իսկ դու միայն լաց էիր լինում…

Այսօր քո ծննդյան օրն է … Դու շրջապատված ես քեզ համար թանկ ու հարազատ մարդկանցով: Այսօր անթիվ–անհամար շնորհավորանքներ կտեղան քո գլխին ու կխճճվես մարդկանց համբույրների ու գրկախառնությունների մեջ… Այսօր քո օրն է… Այս օրը ամենագեղեցիկն է աշխարհում…Այսօր քո տոնն է… Վայելիր քո տոնի ամեն մի ակնթարթը …

Շնորհավոր ծնունդդ Արմին ջան …

Թող հոգուդ մաքրությունը հարատև լինի ու ձեռք ձեռքի տված քայլի հոգուդ անդորրի հետ…

Թող քո կյանքի ամեն արշալույս ժպտացող արևի ջերմ ճառագայթներով առլեցուն լինի, իսկ քո մայրամուտը՝ ուրախության հոգեթով ակնթարթներով համակված…

Թող կյանքը բացի քո առջև բոլոր դռները ու թող որ քո աչքերում հավերժ առկայծեն երջանկության անմար կրակները…

Թող իրականություն դառնան ու կյանքի կոչվեն այն անուրջներդ, որոնց մասին երազելիս դու ժպտում ես և այդ ժպիտը սրտումդ արձագանք է գտնում...

…………………………………………………………………………………………………....

Դե՛ աչքերդ փակիր, երազանք պահիր, ժպտա ու փչիր մոմերը … մոմերը կհանգչեն ու երազանքդ կթռչի դեպի երկինք… հավատա, այն անպայման կկատարվի….

Շնորհավո՜ր …………..

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4519 | 0 | 0
Facebook