Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դու ուրիշ ես...

22:01, շաբաթ, 28 դեկտեմբերի, 2013 թ.

Դու ուրիշ էիր...դու այն միակն էիր, ով ստիպեց ինձ զգալ սերը, լինել սիրահարված` ամբողջությամբ կտրվելով այս աշխարհից…Սովորեցրիր լինել ավելի ուժեղ, վստահ, հպարտ…
     Դու ուրիշ էիր...դու այն միակն էիր, հանուն որի ես պատրաստ էի ամեն ինչի… պատրաստ էի սիրել, խենթանալ, գժվել…գժվել հենց իմ սիրուց…ապրել ու մեռնել քեզ համար…լինել միշտ քո կողքին...
     Դու ուրիշ էիր...դու այն միակն էիր ով ինձ տվեց թևեր…Քո շնորհիվ կարողացա ճախրել, սավառնել…սավառնել այնքան անհոգ ու ազատ, ինչպես թռչուններն են սավառնում երկնքում, երբ սիրում են, չգիտես էլ, թե ում են սիրում… Կարողացա հորինել երազ և գնալ իմ երազի ետևից, հասնել նրան, բռնել ամուր-ամուր, հասկանալ, որ իմն է, որ նրան եմ սպասել ու փնտրել իմ ամբողջկյանքում…Սովորեցրիր ինձ սիրել … սիրել այսպես…
     Դու ուրիշ էիր...դու այն միակն էիր, որին թողեցի լինել ինձ այդքան մոտ, դիպչել սրտիս, խոսել հոգուս հետ...
     Ուրի՛շ էիր...ու մինչև հիմա էլ ուրիշ ես ինձ համար...
     Դու ուրիշ ես,
     Ես եմ նույնը մնացել,
     Ու քեզ շարունակ ուրիշ եմ կոչում...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
3448 | 0 | 0
Facebook