Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ասում եմ, այսօր թե անց կենամ

15:18, կիրակի, 04 հուլիսի, 2021 թ.
Ասում եմ, այսօր թե անց կենամ
     Ասում եմ, այսօր թե անց կենամ, թովիչ չժպտաս, մահս չթերթեմ, մի խայթոց հետո թախիծդ ցրեմ և չհապաղեմ, պատկերս՝ ակվարել, դիմանկարս ցոլքիդ նկարեմ և իմ մոլության դարձվածքներում դեռ բառը ծածանեմ, անտրոփ սիրտս հետ տանեմ մի քիչ ու ներանձնանամ, չիմանաս, դադրած, խելքս էր մաղվել, մաղձոտ լուսինդ եթե չէր թովում և լալ կարմիրդ սուտակ էր էլի, ապարդյուն բան էր անձայնությունդ, այսօր հարբելու էլ պատճառ չունեմ, որ խնկածաղիկ մեղքերդ ներեմ, հիասթափության իմ դրույթներից մի մոտիվ թողնեմ և մտաբերեմ քո հրաժեշտի ցավի մեղեդին, երբ ժամանակի կոհակը գալիս ու մրամութից անուշ մի նայվածք հայելու մեջ է անվրեպ տևում, Աստծո մասնիկի կարմի՞րն էր շեղում, կամ քաոսների իմ տեսության մեջ ես թացը չորից էլ չեմ տարբերում ու երկնահաչիս մեղեդին օտար մի քիչ տարբեր է, սերս թե անցել, ցավս է պատահել սևակուճ մութի թանկ աղուրներում, էլ ոչինչ չունեմ, Աստծու տալիքն է, ես ինչ իմանամ, սիրտս թե գցեմ, զարկեք չիմանամ ցավ ու ծիծաղիս հատընդմեջերում, երկվայրկյանը մեկ, թե ինձ եք սիրում ․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
862 | 0 | 0
Facebook