Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լավ կյանքից, մարդիկ բռնում եմ արտագաղթի ճանապարը

14:36, երկուշաբթի, 29 ապրիլի, 2013 թ.
Լավ կյանքից, մարդիկ բռնում եմ արտագաղթի ճանապարը
     Մեր Հայաստանում թիվ մեկ խնդիրներից մեկը արտագաղթն է....2010 թվականին բնակչության քանակով կազմել է 1, 117 (մլն), իսկ ներկայումս Հայաստանի բնակչության իրական թիվը 2.750 հազար մարդուց ավելի չէ: Ցավալի է, բայց փաստ է: Որպես կանոն` երկրից հիմնականում հեռանում են բարձրագույն կրթությամբ երիտասարդները: Սկզբնական ժամանակահատվածում հայր և որդի մեկնում են իրար հետ միաժամանակ, և նրանց շատ հաճախ որոշ ժամանակ անց միանում են նաեւ ընտանիքի մյուս անդամները: Երկիրը դատարկվում է իր բնակիչներից, այսօր հստակ քայլեր են պետք ձեռնարկել հային իր երկրում պահելու եւ աշխատանքով ապահովելու ուղղությամբ, որպեսզի ամեն տեսակ դեսպան էլ ամեն առիթով իրավացիորեն չասի. «Ո՞վ է հային տանում այստեղից, եթե նա չուզի գնալ: Եթե նա իր երկրում լավ ապրի, լավ վարձատրվի, ինչու՞ պիտի ինչ-որ տեղ գնա: Ոչ ոք ոչ մեկին չի տանում: Մարդիկ գնում են իրենց կամքով»: Իսկ ինչու՞ են հայերը լքում Հայաստանը...Ես կասեյի, որ լավ վարչապետ ունեն և լավ են ապրում դրանիցա...Թող մի հատ տեսնի էս վիճակը, որ օր օրի դատարկվումա Հայաստանը...իր սարքած անարդարության պատճառով է, որ ժողովուրդը իր հայրենիքը թողած գնում է ռուսի դեմ ստրուկ է լինում, որ երկու կոպեկ աշխատեն, որ սովից չմեռնեն, իսկ իրեն դա չի էլ մտահոգում կարևորը ինքը ունի էնքան գումար, որ ինչ կուզի, ոնց կուզի, երբ ուզի, որտեղ ուզի..... Դուք ձեր ժողովրդի հաշվին հարստացած վարչապետ չեք, 12 ամիս մարդկանց աշխատավարձ չեք տվել, դրա համար թքած են ունենում ու բռնում են արտագաղթի ճանապարհը.....Իսկ դուք ձեր համար, ձեր վայելքներով օրը մի երկիր գնալով....Մինչև երբ եք ժողովրդին խաբելու, չեք հասկանում ժողովուրդը կշտացել է Ձեր արած ստոր քայլերից...Կաշառակերությունը Հայաստանում բարձր մակարդակի վրա է հասել, նրանում ներգրավված են ոչ միայն պաշտոնյաները, այլև իշխանությունները: Կոռուպցիայի բարձր մակարդակը տարիների ընթացքում հանգեցրել է մոնոպոլիզացիայի բարձր մակարդակին ինչը հանգեցրել է աղքատության աճի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4555 | 2 | 0
Facebook