Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդ եղեք, մարդիկ

18:25, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2013 թ.
     Ինձ համար Վարդան Պետրոսյանի հարցը շատ հուզող և ցավալի թեմա է, ես չեմ դադարելու խոսել, մինչև այն ժամը, երբ չտեսնեմ արդարությունը: Կարդում եմ հոդվածների տակը գտնվող մեկնաբանությունները և տեսնում եմ, թե մարդիկ որքան են չարացել: Անխնա բոլոլորին քննադատում են և պիտակավորում են: Մարդ եղեք մարդիկ: Սիրելի դերասանի տեղը կարող էիք հայտնվել յուրաքանչյուրդ: Բոլորդ ասում եք, որ նա պետք է պատժվի, իսկ ձեր մտքով չեք անցկացրել, որ իսկական հանցագործները մեր շուրջն են ներկայումս պտտվում: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Ցավոք, բայց փաստ է: Դուք նրան հոգեբանորեն ճնշում եք, նա վերջնականապես իրեն կկորցնի: Հասկացեք մի բան, երբ նա իմացավ, որ երկու անչափահաս երեխաների չարաբաստիկ մահվան պատճառն է դարձել, նա հենց այդ վայրկյանից իվեր հոգեպես մահացավ: Ես երբեք չեմ հասկացել, և անկեղծ ասած երևի չհասկանամ էլ, թե ինչպես կարող է մարդ Աստծուց տրված զանազան պարգևների մեջ մտածել չարության մասին: Այսպիսին է մարդը: Այսպիսին է այն աշխարհը, որտեղ ապրում ենք մենք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6059 | 2 | 0
Facebook