Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր» ասույթներ

21:42, հինգշաբթի, 18 հուլիսի, 2013 թ.
     Եթե դուք սկսեք վախենալ մարդկանցից, նրանք չեն սիրի ձեզ:
    
     Ավելի մեծ երջանկություն չկա, քան իմանալ, որ մարդիկ սիրում են քեզ և ուրախ են քո ներկայության համար:
    
     Իմ կարծիքով կյանքը չափազանց կարճ է, ու պետք չի այն վատնել հոգում թշնամություն կուտակելու և վիրավորանքները հիշելու համար:
    
     Երբեմն մեկ բառը ավելի ջերմ կարող է հնչել, քան բառերի մի ամբողջ բազմություն:
    
     «Մնաս բարով» .- գոռաց սիրտս, երբ ես գնում էի, իսկ հուսահատությունը ավելացրեց` «Մնաս բարով ընդմիշտ»:
    
     Ավելի լավ է համբերությամբ տանել վիրավորանքը, որը քեզնից բացի ուրիշ ոչ ոք չի զգում…
    
     Դու պարտավոր ես տանել այն ամենը` ինչից որ չես կարող խուսափել: Միայն թուլակամ և հիմար մարդիկ են ասում, որ չեն կարող տանել այն, ինչ նրանց վիճակված է ի վերուստ:
    
     Երիտասարդությունը շատ զգայուն է արտաքին աշխարհի հանդեպ:
    
     Ինչքան տխուր է պառկած լինել անկողնում և զգալ, որ քեզ մահվան վտանգն է սպառնում: Այս աշխարհը սքանչելի՜ է, սարսափելի կլինի այստեղից կանչվել ու գնալ, չգիտես թե ուր…:
    
     Երբ մեզ հարվածում են առանց պատճառի, մենք պետք է ավելի ուժեղ հարվածով պատասխան տանք, և այն էլ այնպիսի մեծ թափով, որպեսզի մարդիկ այլևս մեզ վրա ձեռք չբարձրացնեն:
    
     Ինչ կարիք կա վերադառնալ Անցյալին, եթե Ներկադ այդքան հստակ է, և Ապագադ` այդքան լուսավոր:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
18042 | 0 | 0
Facebook