Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շնորհավորում եմ գիտելիքի օրվա կապակցությամբ

10:57, կիրակի, 01 սեպտեմբերի, 2013 թ.
     12 տարի առաջ այսօր իմ ձեռքը բռնած պապիկս ինձ ուղեկցեց դպրոց, հետաքրքիր հոգեբանությունա այդ տարիքում լինում, ուզում ես շուտ քնես, որ մյուս օրը շուտ գա, որ հագնես քո նոր շորերը, որպեսզի գնաս և բոլորը տեսնեն քեզ, որ քո ծնողներն էլ են գնել նորը, և դու այդ ժամանակ այնքան ուրախ ես լինում , հպարտ կեցվածքով ոտքդ դնում ես քո երկրորդ տան շեմին և արդեն 12 տարի՝ շաբաթը 5 օր, քայլում ես նույն ճանապարհով, և 12 տարի անց ավարտելով այդ հրաշք դպրոցական տարիներդ մուտք ես գործում նոր կյանք, նոր ասպարեզ, քեզ զգալով արդեն հասուն ուսանող, բայց դու ինքդ քեզ ներշնչում ես, որ դու դեռ այն երեխան ես, որ քեզ այն ժամանակ ուղեկցում էին դպրոց: Բայց 12 տարի անց մտնում ես նոր փուլ, որտեղ արդեն ամեն ինչ ուրիշ է:
     Հ.Գ Նախ առաջինը ուզում եմ շնորհավորեմ առանձնակի ջերմությամբ առաջին դասարանցիներին, նրանց առաջին քայլերն են դեպի կրթօջախ և հետո աշակերտներին և բոլոր ուսուցիչներին մաղթելով՝ քաջ առողջություն, հաջողություններ ուսման մեջ եւ կյանքում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6795 | 0 | 0
Facebook