Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միասնությունն է բազում հաղթանակների գրավականը…

12:40, կիրակի, 17 նոյեմբերի, 2013 թ.

Չեմ ուզում առավոտյան մեր ուսանողների տոնը փչացնեմ, պարզապես ասեմ, օրվա պատմության մասին, և հետո շնորհավոր եմ մեզ բոլորիս այս հիանալի օրվա կապակցությամբ:
    
     1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից շրջափակված Չեխոսլովակիայում Պրահայի ուսա-նողները և նրանց դասախոսները դուրս են եկել ցույցի, որպեսզի նշեն Չեխոսլովակայի հիմնադրաման տարեդարձը: Օկուպանտները կրակ են բաց թողել ցուցարարների վրա, որի ժամանակ բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը զոհվել է: Նրա հուղարկավորությունը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին, վեր է ածվել բողոքի ակցիայի: Ակցիայի ժամանակ կալանավորվում են տասնյակ ուանողներ, իսկ արդեն նոյեմբերի 17-ին շրջափակվում են ուսանողական հանրակացարանները: Հիտլերի հրամանով չեխական բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի վերջը:
     Հաշվի առնելով այս իրադարձությունները' 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակել է Ուսանողության միջազգային օր:
    
     Մեր հասարակության պայմաններում դժվար է գտնել միջոց' նշելու մեզ նվիրված տոնն այնպես, ինչպես իրոք ցանկանում ենք, սակայն այսօր մենք ժամը 17.00 –ին Մարզահամերգային համալիրի ներսում կտոնեք մեր տոնը, պետք է լինենք մաքսիմալ միասնական!!! Միասնությունն է բազում հաղթանակների գրավականը… իսկ եթե լինենք միասնական և հավատարիմ մեր ընկերական շրջապատին ու մեր որդեգրած սկզբունքներին, ապա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ինքներս ենք ցանկանում…:):) այնպես որ, սիրելի ուսանողներ, ցանկանում եմ բոլորիս ուսանողական հաճելի տարիներ, միասնական խելար գաղափարներ և համարձակություն!!! Ահա թե ինչը կարող է փոխել մեր կյանքը և դարձնել այն առավել գունեղ և հաճելի…
     Սիրելի ուսանողներ, այս ամենի հետ մեկտեղ կուզենամ իմ և մեր ուսանողական խորհրդի անունից շնորհավորել բոլորիս տոնը' մաղթել մեզ պայծառ և հույսերով ու նպատակներով լի ապագա, որպեսզի իրականանան բոլորիս' խելքին մոտիկ նպատակները, և իհարկե, որպեսզի հետագայում յուրաքանչյուրս կարողանանք ուրախանալ այն բոլոր հաջողություններով, որոնց անպատճառ կհասնենք մեր կյանքում…
     ՇՆՈՐԱՎՈՐ ՄԵՐ ՏՈՆԸ, ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՋԱՆ!!!
    
     Հ.Գ Օրս սկսվեց ծավալուն շնորհավորանքներով: Ճ: Ճ Կխնդրեմ չալարել, և սկզբից մինչև վերջ կարդալ: Ճ: Ճ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3920 | 0 | 0
Facebook