Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատերազմ ապրած Կորյուն Ղումաշյանի կոչը ԱԺ պատգամավորներին

13:21, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
Պատերազմ ապրած Կորյուն Ղումաշյանի կոչը ԱԺ պատգամավորներին
     Տևական ժամանակ է ինչ ֆեյզբուքյան իր էջում Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանի հրամանատար, պահեստազորի գնդապետ, պատերազմ ապրած Կորյուն Ղումաշյանը գրառումներ է կատարում պահանջելով ՀՀ ԱԺ պատգամավորների ուշադրությունը։
     -Ես միքիչ հուզված ու վրդովված եմ, -ասում է գնդապետն ավելացնելով, -խոսքը վերաբերում է մեր հերոս ընկերոջը՝Արման Առաքելյանին ։Արմանը ՌԴ-ում սպանեց թուրքին, որի համար դատապարտվեց 18 տարի։ Արմանն այդ քայլլին գնացել է հայի թասիբի ու նամուսի համար։Ավելի քան մեկ տարի է պայքար է տարվում, որ Արմանին տեաղփոխեն ՀՀ կալանավայրում շարունակելու իր պատիժը։Կորյուն Ղումաշյանի կարծիքով ինչ խոսք կարող է գնալ պատժի մասին, երբ արդեն մեկ տարի մեր իշխանությունը «այսօր-վաղը» կարգախոսով խաբում է։Կորյուն Ղումաշյանը հիշեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Շառլ Ազնավուրի հողարկավորության օրը տված իր խոստումը, որ մենք կտեսնենք այն Հայաստանը, որը երազում էր Շառլ Ազնավուրը։-Միթե՞ Ձեզ հերոսներ պետք չեն, -ասում է Կորյուն Ղումաշյանն ու կոչ անում օգտագործել բոլոր միջոցները Արման Առաքելյանին Հայաստան վերադարձնելու համար։
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1834 | 0 | 0
Facebook
COMMENT.am