Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Հոդվածներ

ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՋԱԶ

08:24, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՋԱԶ
     Ժամանակին ԱՄՆ Չիկագո քաղաքում մի փոքրիկ սրճարան կար։Ասում են ամեն երեկո այդտեղ հիմնականում հավաքվում էին երիտասարդները՝մի բաժակ գարեջուր խմելու և ուրախանալու համար։ Սրճարանի տերը Սեմ Հեր անվամբ մի բարի ու երաժշտասեր մարդ էր։ Այս սրճարանը հատկապես աշխուժանում էր, երբ այստեղ էր գալիս Ջազբո ԲրաունՆ իր փոքրիկ երաժշտական խմբով և սկսում էր նվագել նեգրական երգեր ու պարեղանակներ։Այդ աշխույժ կրքոտ մի փոքր էլ անսովոր երաժշտությունը շատ էր գրավում երիստասարդներին։Նա միաժամանակ նվագում էր երկու երաժշտական գործիք՝պիկոլո և կորնետ։Երբ ոգևորությունը հասնում էր իր գագաթնակետին հանդիսականները բղավում էին «ԲՐավ՜ո Ջազբո՜» կամ ավելի կարճ «Բրավո՜ Ջազ, էլի՜, Ջազ» , և նեգր երաժիշտը ոգևորված երիտասարդների խրախուսանքներից, իր ազգային նեգրական երգերն ու պարեղանակները։Շուտով Ջազբոի երաժշտական խումբը մեծ համբավ վայելեց ամբողջ Չիկագոյում։Նրան ընդօրինակող բազմաթիվ նվագախմբեր կազմակերպեցին, որոնց մեծ սիրով ունկնդրում էր ժողովուրդը։ Այսպիսով ջազը նվաճեց լայն մասսայականություն։
     /լուսանկարը վերցված է համացանցից/
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
960 | 0 | 0
Facebook
COMMENT.am