Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նայելով քո դիմանկարին

11:43, հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ.
Նայելով քո դիմանկարին
    
    
    

Երգելով Լուսին

Նկարում եմ Արև

(Արև-արարիչ)

Եվ թվում է քեզ՝ աչքերիս լույսին,

Իմ թախծոտ մեղեդին

Մի խելագար ճիչ…


    

Ես լալիս եմ անձրև՜,

Հառաչում եմ երա՜զ,

Տիեզերքը կարծես վախից սարսափած,

Պատրանքներից ձուլում է մշուշային պատանք…

Ճակատագիրս է հարվածում իրեն՝

…մատնում պարտության,


    

Գագաթներդ կոր նման են երգի,

Կարող եմ երգել,

Բայց պոկել ավա՜ղ

Ի՞նչ պետք է դնի պոետը վերքին

Որ իր կարոտից ազատվի արագ:


    

… Լույս եմ տեսնում հեռվում

(միկրոլույսի մի շող)

Շողը ծնում է ստվեր՝

Ստվեր քո տեսքով,

… եվ պատասխան չունես,

… եվ ասելիք չկա,

… եվ ստվերդ գրկած կսլանամ հեռու,

Քո չիմացած հեռվից

Կնկարեմ աչքեր,

Կնկարեմ աստղեր՝

Կարմի՜ր, կապո՜ւյտ, ճերմա՜կ,


    

Խոսում եմ իմ լեզվով՝

…Սերս սկիզբ չունի,

որ վերջ ունենա,

… լույս ծնող ստվերդ -

Բավական է մի

Պոետի համար:


    

Ս.Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3165 | 0 | 0
Facebook