Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինձ կհիշես...

22:39, շաբաթ, 20 ապրիլի, 2013 թ.
Ինձ կհիշես...

Կգա մի օր, երբ դու կվերցնես իմ լուսանկարը, և սուզվելով այդ լուսանկարի մեջ՝ թախիծ կզգաս, կզգաս քեզ միայնակ: Կգա մի պահ, երբ թերթելով հիշողություններիդ գիրքը, վերապրելով իմ ու քո սերը՝ դու կտխրես, աչքերդ կփայլեն տխրությունից: Կգա մի ժամանակ, երբ դու կփորձես ինձ ետ բերել,

երբ կցանկանաս սրտիս փլատակներից սեր կառուցել, բայց ավա՜ղ, շատ ուշ կլինի...Երբ գա այն օրը, որ դու կրկին փորձես սիրել, երբ գտնես քեզ արժանի մի աղջկա, ամեն քայլափոխին հին սերդ կհիշես ու ինձ նրա հետ կհամեմատես:

Կանցնեն տարիներ.... դու դեռ երկար ինձ կհիշես...Ես կմնամ քո սրտի խորքում, և ուզես, թե ոչ, դու ինձ կհիշես: Անգամ գիշերը` քնած ժամանակ ես քեզ կայցելեմ, և որպես երազ քո հոգու հանգիստն ու անդորրը դարձյալ իրար կխառնեմ…Դու ինձ կհիշես, անգամ երբ արդեն դեմքս մոռանաս...Դու ինձ կհիշես, անգամ երբ սիրտդ Էլ չի կամենա իմ ձայնը լսել, անգամ, երբ տողերս քեզ չեն հուզի էլ...Ինձ կհիշես...Կհիշես դու ինձ, երբ չեմ լինի էլ ես...Կհիշես, կհիշես ինձ գալիքի խորունկ ծալքերում` որպես հնացած ծանոթի` մոռացված փոշոտ հուշերում: Կհիշես… Ու գուցե ժպտաս` հիշելով օրերը անցած, երջանիկ պատանուն, որ դու էիր, ու մեր սերն` անդարձ հեռացած…Քո մտքի հեռվում, խորքերում կգտնես դու մի ավերակ, դրա մոտ` հանգած մի խարույկ, շատ վաղուց մարած մի կրակ…Կքայլես հուշերիդ մայթերով, կտրվես դու դրանց հմայքին, կնայես թախծալի աչքերով, կուզենաս վերապրել ամենը կրկին…
     Ինձ ես հիշելու
     Տարիներ հետո թե ձեռքդ բռնեն`
     Ինձ ես հիշելու:
     Թե ինչ-որ մեկի մազերը շոյես`
     Ինձ ես հիշելու:
     Ինչ-որ մեկի հետ բարձրում հայտնվես`
     Ինձ ես հիշելու:
     Ինչ-որ մեկի հետ թե ուրախ քայլես`
     Դարձյալ ու դարձյալ ինձ ես հիշելու:
     Տարիներ հետո, երբ դեմքդ շոյեն`
     Ինձ ես հիշելու:
     Թե ինչ-որ մեկը այտդ համբուրի`
     Ինձ ես հիշելու:
     Ու եթե անգամ քեզ բառեր ասեն,
     Որոնք չեն հնչել իմ շրթունքներից,
     Միևնույնն է դու….
     Ինձ ես հիշելու:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3999 | 11 | 0
Facebook