Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քարացած կռունկներ

09:35, կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.
Քարացած կռունկներ
    
    

*

Կռունկները վերադարձան-

Թևածեցին երկա՜ր՝

Փնտրո՜ւմ էին իրենց հարազատ բույնը,

Ու նրանց թվո՜ւմ էր

(Ավա՜ղ թվում էր)

Թե ամե՜ն ինչ մնացել է նո՜ւյնը…

*

Կռունկները վերադարձան-

Թևածեցին երկա՜ր՝

Տեսան և լքվա՜ծ և կնքված դռնե՜ր,

Ու նրանք տեսան

Ա՜յն ինչ որ եղել է-

Տվել է միայն ցավե՜ր ու վշտեր…

*

Կռունկները վերադարձան-

Թևածեցին երկա՜ր՝

Մի պահ կանգնեցին Եռաբլուրո՜ւմ…

Կռունկները տեսան

Քարացա՜ծ սրտեր՝

Արյունով ներկված մի փոքրիկ հողում…

*

Քարացան նաև կռունկնե՜րը…

…ու արձանացա՜ն ճչացող ցավի՜ց,

Չկա՜ր պատասխան տանելու հեռու,

…………………………………………

«Կռո՜ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։»


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2932 | 0 | 0
Facebook