Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փիլիսոփայելու ամենահարմար ժամանակը

13:07, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Փիլիսոփայելու ամենահարմար ժամանակը

Փիլիսոփայելու

ամենահարմար ժամանակը

Երեկո՜ն է,

երբ արեգակը մեռնո՜ւմ է,

լույսը՝ կիսամե՜ռ,

մո՜ւթը ծննդկան՝ երկունքի ցավերով,

երբ մարդկանց դեմքերը դառնում են երեկո՜

…փողոցներով քայլում են բազմաթիվ երեկոներ,


    

Տխրելու

ամենահարմար ժամանակը

Ցերե՜կն է,

երբ արեգակը պայթո՜ւմ է ջերմությունից,

Լույսն ապրո՜ւմ իր լավագույն ժամերը,

մո՜ւթ չկա, ցա՜վ չկա,

բնությանը չի՛ տանջում ատամնացավը,

բայց միևնո՜ւյն է

փողոցներով քայլում են բազմաթիվ երեկոներ…


    

Սիրելու

ամենահարմար ժամանակը

Առավո՜տն է՝

լո՜ւյսն արդեն ծնված,

արեգակը՝ մայր, լույսին գուրգուրող,

ի՛նքդ երեկո ու

երեկոների մե՜ջ փնտրում ես երեկո…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3113 | 0 | 0
Facebook