Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՐՄԵՆԸ ԴՈՒԲԱՅԻ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ (english below)

10:52, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՐՄԵՆԸ ԴՈՒԲԱՅԻ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ (english below)

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՐՄԵՆԸ ԴՈՒԲԱՅԻ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ


    

     ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՐՄԵՆԸ ԴՈՒԲԱՅԻ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ (english below)
    
--------------------------------------------
    
Բիզեի անկրկնելի «Կարմեն» օպերան հնչեց Դուբայի օպերային թատրոնում:
Բուռն հաջողությամբ ներկայացվեցին Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերաները Դուբայի օպերային թատրոնում, ներկայացումներն ավարտվեցին, բայց հանդիսատեսի մեծ ցանկությունն այն կրկին լսելու, դեռ շարունակվում է…
Սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին Դուբայի օպերային թատրոնի շքեղ դահլիճում՝ լեփ լեցուն հանդիսատեսի առջև, տեղի ունեցավ մշակութային մեծ հրավառություն, քանի որ բեմում էր Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրոֆեսիոնալ անձնակազմը իր մենակատարներով, նվագախմբով և երգչախմբով: Ամիսների քրտնաջան աշխատանքն ակներև էր, որի ապացույցը բոլոր ներկայացումների ավարտին չդադարող ծափերն էին և ոտնկայս ծափահարող հանդիսատեսը: Սա մեր օպերային կատարողական արվեստի նոր վերելքն էր, որը վստահ ենք, իր շարունակությունն ու կայուն ընթացքն է ունենալու դասական արվեստում: Օպերային թատրոնի անձնակազմը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ կարողացավ փայլուն կերպով հանդես գալ և նոր վերելքի հասցնել մեր օպերային արվեստը: Հայաստանի օպերայի ողջ անձնակազմը կազմակերպված և մեկ մեծ ընտանիքի պես կարողացավ ներկայացնել բարձր կատարողական արվեստ, դերասանական և արտիստիկ ճկուն խաղ և դրամատիզմով հարուստ էմոցիաներ, որը բնորոշ է Կարմենի կրքոտ երաժշտությանը:
Տաղանդաշատ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը կարողացել էր իր նորարար լուծումներով և ճկուն մտքով դրամատիկ շարժ և ակտիվություն հաղորդել օպերային և ցույց տալ Բիզեյի երաժշտության իրական հզորությունն և միևնույն ժամանակ ֆրանսիական ոճին հատուկ նրբությունը:
Բիզեի երաժշտությանը բնորոշ նրբությունը, կոկիկությունն ու վառ արտահայտչականությունը դիրիժոր Քրիստոֆերի հմուտ ձեռքերով ավելի անկրկնելի էին դառնում: Դիրիժորի պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ օպերան ծայրից ծայր մնաց հավասարակշռության մեջ, որը հանդիսատեսին հնարավորություն չէր տալիս ոչ մի վայրկյան շեղվել այս երաժշտության վեհությունից: Մեղեդիները և օպերայի լեյտմոտիվները հայտնի էին աշխարհին, բայց պետք էր զարմացնել հանդիսատեսին, որը համառ աշխատանքի շնորհիվ հաջողվեց մեր թատրոնին:
«Կարմեն» օպերայում ելույթ ունեցած բոլոր մեներգիչները կարողացան ցույց տալ կատարողական բարձր արվեստ, ձայնի մեջ հայկական հարուստ բնության ուժն ու հզորությունը, բոլոր երգիչները փայլուն կերպով հանդես եկան և ցույց տվեցին հայ կատարողական արվեստի ֆրանսիական մեկնաբանությունը:
Ամեն բան կազմակերպված և մտածված էր պրոֆեսիոնալ մակարդակով, ամեն բան նոր էր և տարբերվող, վառ ու արտահայտիչ էին զգեստները, նորարար էին դեկորները և բոլոր դետալները, մի խոսքով սա մեր մշակույթի հաղթանակն էր, որը Դուբայի հանդիսատեսը շատ բարձր գնահատեց: Գնահատելի էր Դուբայի հանդիսատեսի սերը դեպի օպերային մշակույթը, նրանց ջերմ վերաբերմունքը, որը մեր թատրոնի ամենամեծ հաղթանակն էր: Հյուրերի շարքում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, պրոֆեսիոնալ երաժիշտներ, դեսպանը և օպերան սիրող և այսպիսի երաժշտությանը անհամբեր սպասող մարդիկ:
Թատրոնի ողջ անձնակազմը շնորհակալ է Կոնստանտին Օրբելյանին, որ նրա շնորհիվ հնարավորություն ունեցավ իր մշակույթը ցույց տալ աշխարհին, որ դարձավ մեկ ընտանիք և ունեցավ որակական մեծ աճ, որի նվաճումները դեռ շարունակվելու են: Կոնստանտին Օրբելյանը կարողացավ շուրջ 20 տարվա դադարից հետո մեր օպերային արվեստը ճանաչելի դարձնել աշխարհին և այն էլ համաշխարհային մակարդակով:
Bizet’s incredibly Carmen was performed at Dubai’s opera theatre. The premieres of Carmen opera concluded with fervent success at Dubai’s opera theatre, performances ended, but the great desire of the audience to see it again, is still continuing...
On the 6th, 7th, 8th of september, at the Dubai’s magnificent stage, in front of overcrowded audience took place cultural big event, as the whole professional staff of Armenia opera and ballet theatre was on the stage with its soloists, choir and orchestra.Months-lasted hard work was obvious, it can prove the long-lasting applauses and admiration of the audience.It was the new emersion of our opera art, and we are sure that it will have its continuation and stable process in classic art.
The staff of opera theatre under guidance of theatre’s artistic director Constantine Orbelyan, performed brilliantly. The whole staff of Armenian opera theatre like one family could present a high level performance, artistic play, and dramaticism in a very organized way, delicate and flexible movement which is typical to Carmen’s passionate music.
Talanted director Naire Stepanyan found different innovative solutions and her flexible mind help to give activity to opera and she also could show Bizet’s music’s real power and the subtlety, which is special for French opera music style.
The subtlety, neatness and bright expression which is special Bizet’s music was becoming more and more unique by the hand of conductor Christopher Ocasek.
The professional approach of the conductor was keeping everything in balance, which was not giving any opportunity to audience to deviate from the greatness of that music. All the soloists who were performing in the Carmen Opera could show a high level of performing art. Everything was organized in a professional way, everything was new and different, the costumes were bright and expressive, the decors and all the details were innovative, so it was the victory of our culture, which was rated high by Dubai’s audience. The love to the opera art and warm reception of Dubai’s audience were really appreciable, and it was one of the biggest victories for our opera theatre.On the number of guests were high-ranking officials, professional musicians the ambassador and many other people who love opera and they were all waiting for the performance inpatiently .
The whole staff of opera theatre is grateful to Constantine Orbelyan, that had opportunity to show its art to the world, and at the same time opera theatre became one family and had a qualitative increase.After 20 years intermission, Constantine Orbelian could make our opera art recognizable to the world and even in a worldwide level.

    
ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ՖԵՍՅԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՑ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4791 | 0 | 0
Facebook