Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարի գալուստ աշխարհ, ՆՌԱՆԵ... 24.05.2015

17:16, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Բարի գալուստ աշխարհ, ՆՌԱՆԵ... 24.05.2015
    
Յուրաքանչյուր նոր բացվող օրվա հետ ծնվում են նոր կյանքեր, նոր ձեռագրեր ու ճակատագրեր՝ ողողված երջանկություն և ուրախություն ճիչերով:

    
    
Երեխայի ծնունդը աշխարհի ամենամեծ երջանկությունն է ինչպես ծնողների, հարազատների, այնպես էլ հասարակության անդամ հանդիսացող ծանոթ անծանոթների համար: Նրանք մեր կյանքի իմաստն են, մեր սրտի թրթիռն ու մեզ դեպի կատարելություն հասցնողները:

    
    
Բարի գալուստ աշխարհ, իմ փոքրիկ զարմուհի: Հատկապես հայրիկդ քեզ շա՜տ է սպասել, մենք շա՜տ երկար խոսել ենք քո ծննդյան, քեզ՝ ՆՌԱՆԵ անվանելու մասին, ուզում եմ կյանքդ նույնքան երջանիկ և ուրախ անցնի, որքան այսօր մերն է: Ուզում եմ ունենաս երջանիկ մանկություն ու մանկական հուշեր, և քո երջանիկ մանկությամբ մեզ վերադարձնես վաղուց հեռացած մոլորակը մեր...

    
    
«Յուրաքանչյուր երեխա, որ ծնվում է, իր հետ բերում է լուրը, որ Աստված դեռ չի հոգնել մարդկանցից» Ռաբինդրանաթ Թագոր.։

    
Շ. Հակոբյան
24.05.2015
Երևան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7447 | 0 | 0
Facebook