Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նորք Մարաշ Բժշկական Կենտրոն

23:10, երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2015 թ.
Նորք Մարաշ Բժշկական Կենտրոն
     Բարի կեսգիշերից առաջ
     -----------------------------------
     Մայրս և մորաքույրս վաստակաշատ բուժաշխատողներ են եղել՝ աշխատելով ավելի քան 4 տասնամյակ, իսկ ես մեծանալով երկուսի աշխատանքային կոլեկտիվներում, մշտապես ականատես եմ եղել միմյանց նկատմամբ ունեցած մեծ հարգանքին, սիրուն, նվիրվածությանը, բարեսրտությանը և այլն, և այլն...
     Տարիներն անցել են, երջանկահիշատակ մորաքույրս վաղուց մեզ հետ չէ, իսկ վերջին 6 տարիները մայրիկիս համար արդեն իսկ աշխատանքային չեն... Ու ամեն անգամ, երբ սրտի ցավով մայրս հիիշում է, որ այլևս գործազուրկ է, ամեն անգամ ես չէի ձանձրանում կրկնել, որ ինքը լավ կերպար ու անուն է թողել իրենից հետո ու շարունակում է մնալ ու սիրվել բոլորի կողմից:
     Այսօր, հոկտեմբերի 12 ին, ընդհանուր հետազոտության նպատակով ուղեգրված էի Նորք Մարաշ Բժշկական Կենտրոն: Կյանքիս վերջին 25 տարում առաջին անգամ վերգտա իմ մանկական հիշողությունները, որոնք լի էին անշահախնդիր մարդկային վերաբերմունքով, որն այնքան հազվադեպ է պատահում մեր օրերում, և այնքան անհավանական էր իմ համար դա զգալ ևս մեկ անգամ: Այսօր կարծես անցյալս կրկին ներկա էր, ու ես լցված է ԲԺԻՇԿ դառնալու անհագ ցանկությամբ, քանի որ կոտրվեց իմ մեջ այն կարծրատիպը, որը բնորոշ է բժիշկների այն զգալի զանգվածին, ում համար բժշկությունը ու առհասարակ մարդկային կյանքը փոքր կամ միջին բիզնես զարգացնելու թերևս միակ տարբերակն է...
     Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Ս.Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ կանանց կոնսուլտացիայի գինեկոլոգ՝ Կարմելա Սենիկովնային՝ մայրիկիս նկատմամբ ունեցած անսահման սերն ու նվիրվածությունը անշահախնդիր ինձ բաշխելու համար: /Ժպտում եմ երախտագիտությամբ/: Շնորհակալ եմ նաև իմ այսօրվա հայտնությանը՝ Նորք Մարաշ Սրտաբանական Կենտրոնի կոորդինատոր, հասարակայնության հետ կապերի մասնագետ՝ Ելենա Սիմոնյանցին ու վերոնշյալ բանաժմունքի բոլոր աշխատակիցներն...
     Հ.Գ Երբևէ չէի ցանկանա, որ ընկերեներիցս կամ ուղղակի ընթերցողներից որևէ մեկը, ունենար այս մասնագետների օգնության կարիքը, բայց անհրաժեշտության դեպքում խորհուրդ եմ տալիս վստահորեն դիմել այս հաստատության ցանկացած մասնագետի, այստեղ ձեր կյանքը ապահով ձեռքերում է, քանի որ այստեղ առողջության հաջողության գրավականը հիմանվորված է համամարդկային բարոյական ու վեհ արժեքներով:
     Շուշան Հակոբյան
     12.10.2015
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6263 | 0 | 0
Facebook