Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԾՆՈՂՆԵՐՍ - Շողեր Վիրաբյան

00:35, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
ԾՆՈՂՆԵՐՍ - Շողեր Վիրաբյան
     Երկար ժամանակ է, որ մարումի կարոտ պարտամուրհակի նման ուզում եմ թղթին հանձնել զգացածս ու ապրածս: Ուզում եմ գրել ծնողներիս մասին: Վերհիշում եմ նրանց ասած ամեն մի բառը, ու ժպտում, թախծում, կարոտում, տխրում: Ինչպիսին էին: Հայրս՝ պարտաճանաչ, ազնիվ, շիտակ, քչախոս, իսկ մայրս՝ժպտադեմ, քնքուշ, զգացմունքային: Աստված բերել միացրել էր այդ տարբեր բնավորությամբ մարդկանց, որ ընտանիք կազմեին, երեխաներ ունենային, ապրեին միասին շուրջ վաթսուն տարի: Զարմանալի է, բայց երբ փոքր էի, մտածում էի, թե հայրս մեզ չի սիրում: Նախանձով էի նայում, թե դասընկերուհիներս ինչ կատակներ էին անում իրենց հայրերի հետ, իսկ ես մինչև մի խնդրի լուծում էի հարցնում հորս՝ շունչս կտրվում էր: Ու տարիներն անցնում էին, մենք՝ մեծանում: Հիշում եմ ընդունելության քննությունները, ծնողներիս հուզմուքը, հետո հրճվանքն ու ուրախությունը: Քիչ -քիչ մտածում էի, որ չէ հայրս էլ է մեզ սիրում: Հետո, երբ արդեն ամուսնացել էի ու ընտանիք կազմել, արդեն հասկանում է հորս զգացմունքի չափն ու խորությունը: Հայրս էլ արդեն տարիքով մեծ էր ու ազատ կատակում էր, արտահայտում հայրական սերն ու ջերմությունը: Արդեն մեծ էի ու թոռնիկ ունեի: Ձմեռ էր: Պիտի գնայի հորս տուն: Ներս մտա ու ծնողներիս դեմքը միանգամից պայծառացավ: Մատներս սառել էին: Հայրս մոտեցավ, նստեց կողքս ու ձեռքերս առնելով ափերի մեջ ՝սկսեց շփել: ՙՙՎայ, իմ բալիկի մատները սառել են՚- անհանգստացած ասաց նա: Զգացի, որ հուզմունքից կոկորդումս ինչ որ բան գնդվեց ու սկսեց սեղմել, սեղմել: Աստված իմ, հիսուներկու տարեկանում ես հորս համար դեռ բալիկ եմ: Ուզում էի ասել, որ պապ, մամ ես ձեզ աշխարհի շափ սիրում եմ, ուզում էի ամենալավ բաները ասել նրանց, բայց հուզված էի: Արդեն երեք տարի է նրանք չկան: Ինչպես ամբողջ կյանքում ապրեցին սիրով, համերաշխ, այդպես էլ լուռ, հանգիստ հեռացան այս աշխարհից: Այ երբեմն ասում են, որ կորստի ցավը ահռելի է: Ես դա չեմ զգում: Ինձ միշտ թվում է, որ իրենք ինչ որ տեղ են գնացել ու ես կարոտում եմ իրենց, շատ եմ կարոտում: Ու ոնց եմ ափսոսում, որ կարող էի իրենց շատ ջերմ խոսքեր ասել, որոնք կիսատ մնացին ու այլևս չեմ ասելու: : Դրա համար էլ ասում եմ նրանց, ու ծնողները դեռ ողջ են՚ՙՙՙԱՍԵՔ ԱՄԵՆԱՋԵՐՄ ԽՈՍՔԵՐԸ ՁԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ: ՄԻ ՀԵՏԱՁԳԵՔ ՎԱՂՎԱՆ: ՎԱՂԸ ԳՈՒՑԵ ԱՐԴԵՆ ՈՒՇ ԼԻՆԻ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4974 | 0 | 0
Facebook