Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սևուկ լինելը վատ բան չի. Գ. Բեգլարյան

18:45, հինգշաբթի, 28 մարտի, 2013 թ.
Սևուկ լինելը վատ բան չի. Գ. Բեգլարյան
     Այսօր Yerkir.am-ը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել է` արդյո՞ք ճիշտ են լուրերը, թե Երևանի ավագանու այս ընտրություններում Տարոն Մարգարյանի համար չի աշխատելու:
    
     Նա նախ զարմացած հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք նման բան լսել, ո՞վ է ասել, երբ նշեցինք, որ իր հարազատ կուսակցությունում են անգամ խոսում, Տարոն Մարգարյանի համախոհներն են նչ-ինչ շրջանակներում նեղսրտել, Բեգլարյանը հայտարարեց. «Չկա տենց բան, ես միշտ ասել եմ` ոնց կուսակցությունը որոշի, ես այդպես էլ անելու եմ: Կուսակցությունը որոշել ա, որ ցուցակը պետք է գլխավորի Տարոն Մարգայանը, ես ամեն ինչ անելու եմ կուսակցության եւ Տարոն Մարգարյանի համար»:
    
     «Լավ, իսկ ճիշտ է, որ նեղված եք կրկին քաղաքապետ չդառնալու համար», - հետաքրքրվեցինք նրանից: «Նեղվածությունը տղամարդու համար չի, համենայն դեպս` ինձ համար: Էս մեկ: Երկրորդ՝ ես ապրում եմ ռեալ կյանքով ու ռեալիստ եմ», - հայտարարեց Բեգլարյանը:
    
     Ի դեպ, Yerkir.am-ը հարցրեց նաև, թե ինչո՞ւ է երեկ լրագրողներից մեկին «սևուկ» անվանել, որից, ըստ նյութի, լրագրողը, կարծես, վիրավորվել է: Բեգլարյանը վստահեցրեց, որ լրագրողն իր աղջկա հասակակիցն էր` «փոքրիկ, գեղեցիկ, սևուկ», և ինքն այդ դիմելաձեւով փորձել է աղջկա գեղեցկությունն ընդգծել, այլ ոչ թե վիրավորել:
    
     «Գիտեք, որոշ խմբագիրներ, որ այսօր իրենց դրել են շատ գրագետի տեղ, զարմանում են, որ մարդիկ կան, որ իրենց մանուկ հասակում մանկական գրականություն են կարդացել: Եթե ճիշտ ուսումնասիրեն մարդու կենսագրականը, կտեսենեն, որ, ի տարբերություն իրենց այսօրվա հորինվածքների, ստեղծած մականունների, այդ մարդիկ չեն համապատասխանում դրան: Ես ունեմ նորմալ կրթություն, նորմալ դաստիարակություն և երբևէ ոչ մեկին անտեղի տեղը չեմ նեղացրել: Որոշ խմբագիրների ուզում եմ ասեմ, որ մի քիչ կոռեկտ լինեն, ամեն լավի, գեղեցիկի տակ թող վատ բան ման չգան: Համ էլ` սևուկ լինելը վատ բան չի», - ասաց նա:
    
     Մեր հարցին` եթե Ձեզ այդ կերպ դիմեին, չէի՞ք նեղանա, պատասխանեց. «1996-ին այսօրվա որոշ խմբագիրների միջոցով հորինվեց այդ ածականը, ինչը ինձ չի նեղացնում: Այ հենց դրանից է, որ որոշ մարդիկ գրգռվում և նյարդայնանում են: Այդ ածականներով չէ, որ մարդ պետք է հասարակության առջեւ հանդես գա, մարդը հանդես է գալիս իր աշխատանքով, իր վերաբերմունքով, իր ժողովրդին և պետությունը սիրելով»:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3537 | 0 | 0
Facebook