Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածուներից քաղաքացիները հետաքրքրվել են, թե փող չե՞ն տալու

22:43, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածուներից քաղաքացիները հետաքրքրվել են, թե փող չե՞ն տալու

«Վարչական ռեսուրսի օգտագործման մշակույթ է ձևավորված ՀՀԿ-ի կողմից, և ներկայումս գործող քաղաքապետի քարոզարշավի համար են օգտագործվում վարչական ռեսուրսները», - այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ քարոզարշավի բացասական կողմը բանավեճերի բացակայությունն է, ՀՀԿ-ն մերժում է բանավեճերը:

«Վարչական ռեսուրսի օգտագործման մշակույթ է ձևավորված ՀՀԿ-ի կողմից, և ներկայումս գործող քաղաքապետի քարոզարշավի համար են օգտագործվում վարչական ռեսուրսները»:

Տիգրան Ավինյանի տվյալներով, արդեն ընտրակաշառքի լուրեր կան, այս անգամ շեմն իջել է հինգ հազար դրամի.

«Ընտրակաշառքի գործընթացին ժողովուրդը մասսայական մասնակցում է: Դեռևս ոչ մեկը չի հայտարարել, որ ընտրակաշառք է վերցրել, բայց մերժել այդ փաստը և ասել, որ նման բան չկա, դա նշանակի լուսնից ընկած լինել»:

Խոսելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերի մասին՝ Տիգրան Ավինյանը նկատեց, որ շատ ծրագրեր չեն իրականացվում, քանի որ քաղաքապետի աշխատակիցներն ունեն բիզնես շահեր:

«Մենք մատնանշել ենք այն հիմնախնդիրները, որոնք ունեն լուծվելու հնարավորություն, իրատեսական են և ֆինանսական հստակ հաշվարկ կա»:

Այնուհետև «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Էդուարդ Աղաջանյանն էլ նշեց, որ բակային հանդիպումների ժամանակ արձանագրել են, որ քաղաքացիները գումար են ակնկալում, իրենցից նույնիսկ հարցրել են՝ բա փող չե՞ք տալիս.

«Բոլոր ընտրատեղամասերում ունենալու ենք վստահված անձ, լինելու են դիտորդներ և այդ առումով ինքնաբավ ենք»:


    

Անուշ Այվազյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3172 | 0 | 0
Facebook