Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադրբեջանի խնդիրը բլից-կրիգի միջոցով հաղթանակն էր և Ստեփանակերտի զավթումը. Լարիսա Ալավերդյան

18:52, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
Ադրբեջանի խնդիրը բլից-կրիգի միջոցով հաղթանակն էր և Ստեփանակերտի զավթումը. Լարիսա Ալավերդյան

«Նախևառաջ Ադրբեջանին պետք է քաղաքական դաշտ բերել և կան նորմեր, որոնց նա պետք է ենթարկվի: Հայաստանը չի կարողանում միջազգային հարթակներում ներկայանալ սեփական շահերով», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» Հ/Կ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանն, այնուհետև, անդրադառնալով արցախյան հարցով բանակցային սեղանին վերադառնալուն, ասաց, որ գտնում է, որ եթե նման հանդիպում լինի, ապա հայկական կողմը պետք է առաջարկի օրակարգը:

Նա նշեց, որ Ադրեջանը բազմաթիվ անգամ ասել է, որ չի համաձայնվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգյան առաջարկություններին, և չնայած չի հասել անցած տարի ապրիլին իր դրած նպատակին, սակայն անընդհատ կրկնում է էական բանակցությունների մասին, որոնց ներքո հասկանում է տարածքների բռնակցումը Ադրբեջանին:

Խոսելով, պատերազմական գործողութունների վերսկսման հավանականության մասին, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ինքը կանխատեսել էր, որ ապրիլյան գործողությունները առնվազն մեկ տարվա ընթացքում չեն կրկնվի, քան որ այն նպատակները, որոնք Ադրբեջանը դրել էր, չի լուծել, իսկ նրանց խնդիրը բլից-կրիգի միջոցով հաղթանակն էր և Ստեփանակերտի զավթումը:

Անդրադառնալով Ադրբեջանում իրականացված զորավարժություններին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ բոլոր զորավարժությունները ստանդարտ ուղերձներ են պարունակում.

«Նախ՝ Ադրբեջանն է ինքն իրեն ստուգում և, այսպես ասած, մկանների վարժանք է իրականացնում»:

Ինչ վերաբերում է Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման մասին լուրերին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սա ոչ թե թուրքական մտքի արգասիքն է, այլ մեր տանուլ տված դաշտի պատճառը, քանի որ խորհրդային միությունից հետո Հայաստանը չբարձրացրեց Նախիջևանի հարցը, այնինչ Նախիջևանի հարցն ավելի պատրաստ էր միջազգային ատյաններում քննարկելու համար, քան արցախյան հարցը:

«Հայկական կողմը ոչ միայն դա չարեց, այլ թեման փակվեց», -ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիան, օգտվելով այն բանից, որ Ռուսաստանի հետ ինչ-ինչ շահեր համընկնում են, ցանկանում է տարածաշրջանում դառնալ ամենակարևոր գործոնը և լինել լիդեր:


    

Անուշ Այվազյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3066 | 0 | 0
Facebook