Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գումարային հաղթանակը մեզ համար ոչինչ չի նշանակում

21:55, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
Գումարային հաղթանակը մեզ համար ոչինչ չի նշանակում

Ուժային ակրոբատիկայի ժանրում հանդես եկող Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները, ովքեր հաղթել էին Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում և արժանացել 5 մլն ռուբլի պարգևավճարի, Հայաստանում են:

Անդրանիկն ու Գևորգը ծնվել են Երևանում, ակրոբատիկայով սկսել են զբաղվել 3 և 4 տարեկանից: Նպատակ ունեն Վարդանյան եղբայրների դպրոց բացել:

Նրանք լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին կարիերայի, հեռուստաշոուին մասնակցելու և հետագա անելիքների մասին։

Տղաների խոսքով՝ կրկեսում իրենց քչերն էին ճանաչում, իսկ մրցույթին մասնակցելուց հետո շատերն են նրանց մասին տեղեկացել: Ավելի հպարտ են, որ հայերը իրենց մասին իմացան:

«Չէինք կարծում, որ կհաղթենք, ավելի ուժեղները կային, սակայն, գուցե մեր շատ աշխատելը դեր խաղաց: Սրանից մոտ 6 տարի առաջ ենք սկսել պատարստել ամենաուժեղ՝ թրերով համարը», -ասաց Անդրանիկը՝ հավելելով, որ գումարային հաղթանակը իրենց համար ոչինչ չի նշանակում և ամեն ինչ գումարի մեջ չէ:

«Պարզապես սիրում ենք մեր աշխատանքը և համագործակցում ենք նման մտածելակերպ ունեցող մարդկանց հետ: Հա, կարող ենք շատ գումար աշխատել, բայց մասնագիտական աճ չի լինի»:

Պիտի տեղեկացնենք, որ տղաները հասցրել են ծառայել նաև Հայոց բանակում.

«Բանակից հետո մտածեցինք, որ ամեն ինչ վերջացած է, բայց մեր հորեղբայրը կանչեց ու տարավ մեզ Ռուսաստան՝ աշխատանքները կրկին սկսելու նպատակով: Երկար մտածելուց հետո համաձայնեցինք՝ հասկանալով, որ այդ ամենը կիսատ թողնել չի կարելի: Ուստի, գնացինք հայ-ռուսական կրկես, սկսկեցինք քիչ-քիչ առաջ գնալ: Դրանից հետո աշխատեցինք ՛՛Королевский цирк Гии Эрадзе՛՛-ում: Սա համարվում է ՌԴ-ի ամենալավ կրկեսներից մեկը: Բացի սա՝ ունենք նաև կենդանիների հետ համարներ», -նշեց Անդրանիկը:

Խոսելով դժվարությունների մասին՝ Գևորգը նկատեց.

«Երբ որ դժվարությունների առջև ենք կանգնում՝ խորհրդակցում ենք մեր հորեղբոր հետ: Մենք միշտ ցանկացել ենք նրան նմանվել:

«Մեզ ուժ տվողն է նա», -եղբորը լրացրեց Անդրանիկը՝ շեշտելով.

«Ճիշտ է, մենք գիտենք, որ կարող ենք, բայց երբ նա ասում է, որ կարող ենք, ավելի լավ է ստացվում»:


    

Անուշ Այվազյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3099 | 0 | 0
Facebook