Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զառա Բաթոյան. մատչելի միջավայրը միայն թեքահարթակների առկայությունը չէ

19:39, չորեքշաբթի, 03 մայիսի, 2017 թ.
Զառա Բաթոյան. մատչելի միջավայրը միայն թեքահարթակների առկայությունը չէ

Երևանի ավագանու թեկնածու Զառա Բաթոյանը կարևորում է Երևանի քաղաքի մատչելիության խնդիրների հետ կապված աշխատանքները: Նա «Երևանի ավագանու ընտրություններ. հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց, որ հիմնական խնդիրներից է տրանսպորտի մատչելիությունը, քաղաքաշինական խնդիրներ և այլն.

«Մատչելի միջավայրը չի նշանակում միայն թեքահարթակներ, մատչելի միջավայր անհրաժեշտ չէ միայն տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց: Երևանը մատչելի պետք է լինի նաև տեսողական, լսողական, սովորելու դժվարություն ունեցող մարդկանց համար: Այսօր մենք մատչելի միջավայր ասելով հասկանում են զուտ թեքահարթակների առկայություն»:

Բաթոյանը շեշտեց, եթե հին շենքերը պատճառաբանում են, թե փոփոխություններ անելը դժվար է և նկատեց, որ նոր կառուցվող շենքերը չեն հարմարեցվում հաշմանդամություն ունեցող անձանց:

«Նոր կառուցվող շենքերում, մշակութային օջախներում, կինոթատրոններում չկան թեքահարթակներ, մասնավոր սեկտորը ևս ստանում է գործունեության թույլտվություն առանց հաշվի առնելու այդ չափանիշները: «Հայաստան» կինոթատրոնը, որի վրա մեծ գումարներ են ծախսվել, որևէ կերպ հարմարեցված չէ», - շեշտեց Բաթոյանը:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն էլ պնդեց, թե մինչ այս Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ է լուծել: Վերջինս թվարկեց, թե կառուցվել են բազմաթիվ թեքահարթակներ, 8 մանկապարտեզ անցել է ներառական կրթության, 25 ավտոբուսներ հարմարեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց:

«Երևանում 62000 հաշմանդամություն ունեցող անձ ունենք, նրանից 2003-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: Խորհրդային պետության ժամանակահատվածում գրեթե չի խոսվել հաշմանդամություն ունեցող անձանց մասին, չի բարձրաձայնվել նրանց խնդիրների մասին, այդ իսկ պատճառով այդ ժամանակահատվածում կառուցված շենքերում հաշվի չեն առնվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Տարեկան 30-40 հազար հաշմանդամություն ունեցող ընտանիքներ ներառված են Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերին», - նշեց Զաքարյանը՝հավելելով, որ խնդիրները բազմաթիվ են, անելիքներ կան:


    

Անուշ Այվազյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3495 | 0 | 0
Facebook