Զառա Բաթոյան. մատչելի միջավայրը միայն թեքահարթակների առկայությունը չէ
19:39, Wednesday, 03 May, 2017
Like
0
Dislike
0
3511 | 0 | 0 | 0
Երևանի ավագանու թեկնածու Զառա Բաթոյանը կարևորում է Երևանի քաղաքի մատչելիության խնդիրների հետ կապված աշխատանքները: Նա «Երևանի ավագանու ընտրություններ. հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց, որ հիմնական խնդիրներից է տրանսպորտի մատչելիությունը, քաղաքաշինական խնդիրներ և այլն. «Մատչելի միջավայրը չի նշանակում միայն թեքահարթակներ, մատչելի միջավայր անհրաժեշտ չէ միայն տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց: Երևանը մատչելի պետք է լինի նաև տեսողական, լսողական, սովորելու դժվարություն ունեցող մարդկանց համար: Այսօր մենք մատչելի միջավայր ասելով հասկանում են զուտ թեքահարթակների առկայություն»: Բաթոյանը շեշտեց, եթե հին շենքերը պատճառաբանում են, թե փոփոխություններ անելը դժվար է և նկատեց, որ նոր կառուցվող շենքերը չեն հարմարեցվում հաշմանդամություն ունեցող անձանց: «Նոր կառուցվող շենքերում, մշակութային օջախներում, կինոթատրոններում չկան թեքահարթակներ, մասնավոր սեկտորը ևս ստանում է գործունեության թույլտվություն առանց հաշվի առնելու այդ չափանիշները: «Հայաստան» կինոթատրոնը, որի վրա մեծ գումարներ են ծախսվել, որևէ կերպ հարմարեցված չէ», - շեշտեց Բաթոյանը: Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն էլ պնդեց, թե մինչ այս Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ է լուծել: Վերջինս թվարկեց, թե կառուցվել են բազմաթիվ թեքահարթակներ, 8 մանկապարտեզ անցել է ներառական կրթության, 25 ավտոբուսներ հարմարեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց: «Երևանում 62000 հաշմանդամություն ունեցող անձ ունենք, նրանից 2003-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: Խորհրդային պետության ժամանակահատվածում գրեթե չի խոսվել հաշմանդամություն ունեցող անձանց մասին, չի բարձրաձայնվել նրանց խնդիրների մասին, այդ իսկ պատճառով այդ ժամանակահատվածում կառուցված շենքերում հաշվի չեն առնվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Տարեկան 30-40 հազար հաշմանդամություն ունեցող ընտանիքներ ներառված են Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերին», - նշեց Զաքարյանը՝հավելելով, որ խնդիրները բազմաթիվ են, անելիքներ կան: Անուշ Այվազյան |
+14 °C |
+13 °C
+18 °C
|
Tomorrow: +24 °C |