Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհն այժմ սպասում է Թուրքիայի քայլին. Ռիչարդ Կիրակոսյան

19:23, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
Աշխարհն այժմ սպասում է Թուրքիայի քայլին. Ռիչարդ Կիրակոսյան

Այսօր Երևանում տեղի ունեցավ հայ և թուրք ներդրողների հանդիպում: Միջոցառմանը ներկա էր նաև քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Լրագրողների հետ զրույցում խոսելով այն մասին, թե արդյոք որքանով են իրատեսական այս փուլում հայ-թուրքակական գործարար շփումները, պարոն Կիրակոսյանը նշեց.

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանն ավելի ամուր դիրքերում է: Աշխարհն այժմ սպասում է Թուրքիայի քայլին: Հայաստանն արել է այն ամենն ինչ կարող էր մարդկանց մտքերը բացելու և դռները բացելու համար: Հեղափոխության փորձից հետո անկայությունը և անկանխատեսելիությունն ավելի մեծ աստիճանի հասավ Թուրքիայում: Սակայն դա այնքան կարևոր չէ, որքան հայ և թուրք գործարարների այս հանդիպումը: Հայ և թուրք IT մասնագետների համագործակցությունը գրավում է ներդրողների ոչ միայն ամբողջ աշխարհից, այլև հենց Թուրքիայի», -հավելելով, որ այդ հարցն ուղղված է առաջին հերթին Թուրքիային և ավելի քիչ Հայաստանին:

Ըստ նրա՝ ներդրումներ կարող են լինել թուրք գործարարների, այլ ոչ թե ընկերությունների կողմից.

«Մենք պետք է ներդրումներ կատարելու հրավերներ կատարենք աշխարհի բոլոր երկրներին: Իմաստն այն չէ, որ գործարաններ բացվեն, նոր աշխատատեղեր լինեն, այսինքն՝ զարգացնել տնտեսական զարգացման ավանդական ձևը, այլ պատրաստել Հայաստանի տնտեսությունն ապագայի համար»:

Քաղաքագետը գտնում է գործարար շփումները, մարդկանց հանդիպումները կարող են դրական միջավայր ստեղծել քաղաքական գործընթացների համար.

«Հետաքրքիր էր, որ թուրք ներդրողներից մեկը կիսով չափ հայ էր: Սա ցույց է տալիս իրար հետ ունեցած կապը և միասնական ապագան երկու երկրների համար: Սա կամուրջներից ստեղծում է, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը»:
    
    

Անուշ Այվազյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2770 | 0 | 0
Facebook