Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատերազմն անխուսափելի կլինի...

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
22:10, հինգշաբթի, 09 օգոստոսի, 2012 թ.
Պատերազմն անխուսափելի կլինի...

Դու կարո՞ղ ես նստել շիկացած երկաթի վրա? Ո՞չ, իսկ մենք ինչպե՞ս նստենք հանգիստ, ինչպե՞ս վայելենք այն բարիքները, որը մեզ տրված է ի վերուստ, ինչպե՞ս անհոգ ժպտանք, երբ երկնային կյանքում քննարկվում է հայոց ազգի ճակատագիրը, երբ իմ հայ մարտիկները գիշեր ու զոր կռիվ են տալիս թշնամու դեմ, "կուլ տալիս" ու հանդուրժում մեզ հասցրած տասնյակ հազարավոր կրակոցները: Բոլորիս է տանջում այն միտքը, որ ընդամենը մի քանի տարի անց կրկին հայ ժողովուրդը կանցնի այն ամենի միջով, ինչի միջով անցավ տարիներ առաջ: Սարսափում եմ…
     Սարսափում եմ հավատալուց, սարսափում եմ նույնիսկ պատկերացնելուց: Անկասկած, շատերը մտածում են, որ կլինի այդ չարաբաստիկ պատերազմը, շատերը վստահ են, որ չի լինի` ունենալով դրա պատճառաբանումները: Իսկ ահա ես, ես ոչինչ չեմ կարողանում մտածել, ես միայն վախենում եմ, վախենում եմ պատերազմից, վախենում եմ կործանումից, ավերումից, պարտությունից ու դատարկությունից:
     Ի՞նչ են մտածում այսօր երիտասարդները, ի՞նչ կարծիք ունեն պատերազմ լինելու կամ չլինելու վերաբերյալ: Գիտեք, դուրս եկեք փողոց, ցանկացած անցորդի տվեք այս հարցը. "Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում սկսվի պատերազմ", համոզված եմ կստանաք հետևյալ պատասխանը. "Ես անձնվիրաբար կկռվեմ հայրենիքիս համար, ընտանիքիս համար, կնետվեմ առաջ ու կկործանեմ հակառակորդին": Որքա՞ն ճշմարտություն կլինի նրանց խոսքերում, արդյո՞ք նրանք կանեն դա, արդյո՞ք իրենց ընտանիքին, ընկերներին ու հարազատներին կթողնեն ու կվազեն պատերազմի: Ցավոք չգիտեմ…
     Պատկերացնու՞մ եք, 2014թ.-ին, երբ կլրանա հայ-ադրբեջանական զինադադարի պայմանագրի 20 տարին, ինչպիսի իրարանցում կսկսվի սահմանամերձ գոտում, ինչպիսի արագ զարգացում կունենա նրանց հերթական հարձակումները հայերիս սահմանների, տների ու ամենացավալին, զինվորների և, առհասարակ, հայ ժողովուրդի վրա: Իսկ մենք, ինչպես միշտ լինելով բարի ու հանդուրժողական, կտանք միայն պատասխան հարված: Մենք պետք է գիտակցենք մեր հոգու խորքում, որ յուրաքանչյուրիս ուժը կցվում է մյուսի հետ և դառնում անհաղթահարելի, եթե ցանկանանք, եթե համախմբվենք ու եթե ունենանք նրանց հակահարված տալու մշակված պլան, հավաստիացնում եմ, պատմության մեջ, ևս մեկ անգամ կանմահանա հայ ազգի անկոտրուն ուժի, պայքարի ու միասնականության արդյունքի հաղթանակը: Ո՞վ չի ցանկանա, որ թշնամու յուրաքանչյուր քաղաքացի, իր իսկ անիծյալ լեզվով խոստովանի, որ մերն է Արցախը, որ ցեղասպանություն կա, որ եղել է ու շան պես ոտքերներիս տակ մեղանչական հայացքով ներողություն խնդրեն, չնայած ոչ մի ներողություն չի կարող մեղմացնել այն ցավը, որը մինչ այսօր կրծում է յուրաքանչյուրիս հոգին: Մի քիչ կասկածամտորեն գրեցի այս արտահայտությունը, բայց ինքս շատ եմ ուզում հավատալ, որ դա յուրաքանչյուր հայի գերխնդիրն է, որ ամեն հայ, հոգու խորքում հարմար առիթի է սպասում լուծել տարիների վրեժը: Երբեմն խեղդվում եմ այն զգացումից, որ մինչ այսօր անմեղ զոհերի թիվը գնալով աճում է, խեղդվում եմ, երբ ամեն անգամ տեսնում եմ որդու դիակի վրա լաց լինող մոր աչքեր, անասելի ցավ եմ զգում, երբ տեսնում եմ վիրավորված ու ցավից ոռնացող զինվորներ, անբացատրելի զայրույթ եմ ապրում, երբ համաշխարհային սարդոստայնի կայքերում հանդիպում եմ հայերին վարկաբեկով նկարների, անիրական պատմությունների, աբսուրդի հասնող անիմաստ ու ծիծաղելի տեսանյութերի և այդպես շարունակ: Ի՞նչն է դրդում նրանց անել դա, չէ որ նրանք չունեն դրա ապացույցը, ամեն մի կեղծ տեսանյութ վկայում է նրա մասին, որ դա հորինված զառանցանք է, որ դա չունի հիմք, չունի սյուն, հետևաբար չունի ճշմարտություն: Դե իհարկե, ցեղասպանությունը հերքելու և իրողությունը հայ ազգի գլխին ջարդելու անկուշտ նպատակը ստիպում է գնալ նման ստոր քայլերի, նրանց կեղտոտ պատմաբաններն ու գրագետ ու փողոցային շներից ոչնչով չտարբերվող կառավարությունը դա է սերմանում նրանց ազգին, և որից հետո էլ արդյունքը ակնհայտ է: Իսկ մենք չունենք ոչինչ սովորելու, մենք դա չենք սովորում, անգիր չենք անում, մենք պարզապես տեղեկանում ենք դրա մասին, ինչ եղել է տարիներ առաջ: Անգամ պատկերացնելիս, որ հայերի դաժան պատմությունը կարող է կրկնվել`գլխապտույտ է առաջանում:
     Հորդորում եմ բոլոր հայերին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց համարում են հայ և մտահոգվում են իրենց իսկ կյանքի, ապագայի մասին ` լինել պատրաստակամ ցանկացած պահի, լինել ուժեղ և տրամադրված, լինել հայրենասեր և սրտացավ: Եկեք համախմբված ուժով, համախմբված կամքով ու եռանդով նետվենք առաջ, նետվենք դեպի պայծառ ու անհոգ, արևոտ ու գունավոր ապագան, եկեք թույլ չտանք, որ թշնամին իշխի մեր մտքերը, ու վերջապես եկեք մեզ զգանք հաղթանակած, չէ՞ որ հայ լինելը, այսքան փորձության միջով անցնելը, որի մասին ամբողջ երկրագունդն է խոսում` արդեն իսկ հպարտություն է, արդեն իսկ զարմանք է, որ կանք, որ շնչում ենք, որ ապրում ենք վրեժի ծարավը հագեցնելու համար: Երջանիկ եղեք, հպարտ եղեք, որ հայ եք, ոչ ոք, ոչ մի երկիր չի տեսել այնքան տառապանք ու ցավ, չի տեսել այդքան կորուստ ու արյուն, չի լսել այդքան լաց ու աղաղակ, որքան մենք, որքան մեր հայ ժողովուրդը…Կրկնեք ահա այս նախադասությունը ամեն օր. "Հպարտ եմ, որ հայ եմ", ու կզգաք, որ ոչինչ չի կարող արգելք հանդիսանա, ոչ մեկ չի կարող ստիպել Ձեզ չսիրել ձեր հարազատ, մայր հողը:
     "Սիրում եմ քեզ մայր Հայաստան, ու հպարտ եմ, որ հայ եմ ու ապրում եմ քո հողի վրա…":

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
7731 | 13 | 0
Facebook