Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից: |Ձեր Պատգամավորը

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
13:38, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից: |Ձեր Պատգամավորը
    
Շատ է խոսվում ՀՀ կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումների մասին, բայց, ինչպես ասում են՝ «սայլը տեղից չի շարժվում»: Ասենք ավելին՝ խնդիրները գնալով շատանում են: Ամենատարբեր խնդիրները ուղղակի չարիք են դարձել մեր երիտասարդ սերնդի համար, ում ուսումը դարձել է պատուհաս: Սովորելու փոխարեն մեր երիտասարդները, ինչպես նաև իրենց ծնողները զբաղված են գումարների հայթհայթմամբ, որպեսզի կարողանան դրանք ժամանակին հասցնել ԲՈՒՀ-երի ղեկավարներին ու չհայտնվեն դրսում:

    
Ավարտած երիտասարդ մասնագետները չեն կարողանում աշխատանք գտնել, ինչը բացասաբար է ազդում իրենց վրա թե՛ հոգեբանական, թե՛ ֆինանսական առումով: Շատ շատերը հուսահատվում են կամ արտագաղթում:
Բազմիցս ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից այդ խնդիրները բարձրացվել են Տիգրան Ուրիխանյանի կողմից: Այս վերջին տարիներին նա չի դադարել պայքարել այն արատավորող երևույթների դեմ, որոնք տիրում են կրթության և գիտության ոլորտներում: Տիգրան Ուրիխանյանին ոչ մի բան չի կարող կանգնեցնել, երբ նա տեսնում է անարդարություն:
Մեր հանրությանը այսօր շատ անհրաժեշտ է ունենալ իսկապես կիրթ հասարակություն, որը պետք է կազմի մեր ապագան և հայրենիքի զարգացման կորիզը:
Գալիք ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքն առանձնացրել է ամենակարևոր խնդիրները և մասնագիտական քննարկումների ժամանակ իր ծրագրում ներկայացրել է ամենահրատապ դրույթները: Այդ խնդիրների լուծման համար մեր հասարակությունը պետք է միահամուռ կանգնի «Ծառուկյան» դաշինքի կողքին:
Թիվ 2 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքները, առաջադրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով պատրաստ է շարունակել իր պայքարը հանուն կիրթ և զարգացած Հայաստանի Հանրապետության: Ստորև ներկայացնում ենք կրթության և գիտության ոլորտներին վերաբերվող կարևոր կետերը, որոնք ներկայացված են «Ծառուկյան» դաշինքի կողմից:

    
Կրթության և գիտության ոլորտ
- Պետական բուհական համակարգում հիմնովին փոփոխել ընդունելության քննությունների կարգն ու չափանիշները:
- Վերացնել ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը:
- Հանրակրթական դպրոցներում վերանայել ռազմական նախնական պատրաստվածության ծրագիրը:
- Առաջիկա հինգ տարիներին Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կառուցել առնվազն 10 նոր հրաձգարան:
- Լուծարել ԲՈՒՀ-երի ձևական բնույթ կրող կառավարման խորհուրդները:
- Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից: Հիմնովին վերափոխել Գիտությունների Ազգային Ակադեմիայի կառուցվածքն ու աշխատանքների ուղղությունները:
- Գիտություն-արտադրություն, գիտություն- ռազմական արդյունաբերություն կապը դարձնել ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը:

    
Մշակույթ և սպորտ
- Առաջիկա 10 տարիներին վերականգնել ՀՀ տարածքում գտնվող պատմա-մշակութային բոլոր կոթողները` սահմանելով դրանց առաջնահերթությունները:
- Բացառիկ ծրագրերի ներդրմամբ՝ ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմա-մշակութային կոթողները վերականգնելու և պահպանելու նախագծեր:
- Վերականգնել և անհրաժեշտ գույքով ապահովել խորհրդային տարիներին գործող մարզական կառույցները` անկախ դրանց սեփականության ձևից:
- Սահմանել մարզաձևերի առաջնահերթությունները և հաստատել զարգացման առանձին պետական ծրագրեր:

    
Սիրելի հայրենակիցներ՝
Մեր բոլորիս նպատակն է ունենալ հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք, արժանապատիվ քաղաքացի: Մենք ունենք բավարար քաղաքական կամք՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս բերելու տնտեսական և սոցիալական խորը ճգնաժամից: Մեզ անհրաժեշտ է հանրային լայն աջակցությունը: Տվեք մեզ 50+1 տոկոս ձայն, և մենք պարտավորվում ենք վերը նշված ծրագրի բոլոր դրույթները իրականացնել շատ կարճ ժամանակահատվածում:

    
Ապրիլի 2-ին ընտրեք հինգ տարի անդադար ձեր շահերը պաշտպանող, աշխատող, օրենք գրող ու վերահսկող ձեր պատգամավորին:

     Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է:
Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3737 | 0 | 0
Facebook