Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ Ավանում վերելակները չեն աշխատում

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
17:12, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Ինչո՞ւ Ավանում վերելակները չեն աշխատում
    
Համարյա մեկ ամիս է, ինչ Ավան համայնքի որոշ բազմաբնակարան շենքերում վերելակները չեն աշխատում, ինչը հասկանալի դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում: Բնակիչները նշում էին, որ համատիրությոունից կարգադրել են վերելակները անջատել, քանի որ մեր "Ապահով Հայաստանում", ցավոք, կան հարյուր հազարավոր բնակիչներ, որոնք կուտակել են մեծ պարտքեր համատիրություններին և ի վիճակի չեն վճարել դրանք:
    
     Նշենք, որ այդ շենքերի բնակիշները վճարել են և վճարում են վերելակների հոսանքի գումարները: Իսկ շենքերի վերելակների սսպասարկման պայմանագրեր ոչ մեկ չի տեսել և նման պայմանագրեր չեն կնքվել: Ի դեպ, բնակիչները դեմ չեն պայմանգրեր կնքել և վճարել համապատասխան վարձեր: Վերելակները վերածել են գովազդային վահանակների առանց հաշվի առնելու, որ շենքերի մի մասը կոպերատիվներ են և նույն վերելակները պատկանում են բնակիչներին և միայն սպասարկումն է իրականցնում համատիրությունը կամ այլ մասնավոր ընկերություններ:
    
     Մի քանի շենքերում, այդ թվում Ավանի Նարեկացի թաղամասի 30 շենքում անջատված են մի քանի հարկերի վերելակները նույն ձևակերպմամբ: Ո՞վ է իրենց իրավունք տվել, որ հիվանդ մարդուն, ծեր մարդուն, մեծահասակ մարդուն զրկեն վերելակից:
     Բնակիչների կյանքը բարելավելու և համատեղ լուծումներ գտնելու փոխարեն համատիրությունները զբաղված են պետական լծակները օգտագործելով` անհարմարություններ և լրացուցիչ դժվարություններ ստեղծել Երևանի բնակիչների համար: Առանց այն էլ շենքերի բնակիչների մոտ կեսը արտագաղթել են Հայաստանից: Իհարկե, ընտրություններից մեկ ամիս անց չինովնիկների մեծամասնությունը մոռացել է արդեն մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրի դրույթները և խոստումները և ամեն ինչ անում է այդ մարդու քրտնաջան աշխատանքը ջուրը գցելւ համար:

     [quote]Մեր համոզմամբ՝ բոլոր մարդիկ պետք է արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան, ուստի հանձն ենք առել երաշխավորել այդ հնարավորությունը։ Բնակելի ֆոնդի շենքային պայմանները բարելավելու և վերելակային տնտեսությունը վերականգնելու համար մենք համակարգային լուծումներ ենք առաջարկել՝ հանուն մեր համաքաղաքացիների արժանապատիվ կենցաղի և հանուն բարեկեցիկ Երևանի։[/quote] - Մեջբերոում Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրից:
    
     Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ իհարկե կան և դրական փոփոխություններ և նույն Նարեկացի թաղ. 30 շենքի բոլոր հարկերի աստիճանավանդակներն ու շքամութքը 40 տարի անց սկսել են վերանորոգել, ինչը իհարկե գովելի է, և հույս ունենք, որ այս տարի այն ամբողջովին կվերանորոգվի: Մինչ այդ, շենքը պահպանվում և վերանորոգվում էր բնակիչների միջոցներով և ուժերով:
     Ցանկացած պարագայում հույս ունենք, որ համատիրւթյունները կկարողանան բնակիչների հետ աշխատելու ձև գտնել, փոխել լճացած, անարդյունավետ, անվայել աշխատելաոճը, որի արդյունքում իհարկե կավելանան ֆինանսական մութքերը և կբարելավեն բնակիչների հոգսերը:
    
     Վերահաստատենք որ մեր քաաքի բնակիչները պատրաստ են հյուրաքնչյոուր ամիս վճարել վերելակների սպասարկման համար, բայց դա պետք է լինի վերահսկվոո գումարներ և միայն բնակիչ - համատիրոություն /կամ սպասարկոող մասնագիտացված կազմակերպություն/ պայմանագրի հիմման վրա:
    
     FMG NEWS
     Միջազգային Լրատվական Ծառայություն
     26.06. 2017թ.
Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3922 | 0 | 0
Facebook