Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հզոր ավտոերթ Երևանում | Ձեր Պատգամավորը

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
13:29, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Հզոր ավտոերթ Երևանում | Ձեր Պատգամավորը

Երեկվանից սկսվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքի բնակիչներին «Ծառուկյան» դաշինքի, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կատարած աշխատանքների և ծրագրերի մասին:

Թիվ 2 ընտրատարածքում իրազեկման աշխատանքներն իրականացվում են «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի շտաբի աշխատակիցների և համակիրների կողմից:

Իրազեկումն անց է կացվում հզոր ավտոերթի միջոցով, որի ժամանակ թիվ 2 ընտրատարածքի բնակիչներին բաժանվում են «Ծառուկյան» դաշինքի և Տիգրան Ուրիխանյանի տպագիր քարոզչական նյութերը, բուկլետները և նախընտրական ծրագիրը:

Ավտոերթի ժամանակ անց են կացվում նաև բակային հանդիպումներ:

Նշենք, որ ավտոերթը մեծ ոգևորություն է առաջացրել թիվ 2 ընտրատարածքի բնակիչների մոտ, ովքեր միաձայն ողջունում էին ավտոերթի մասնակիցներին և իրենց աջակցությունն էին հայտնում:


    

Մեր բոլորիս նպատակն է ունենալ հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք, արժանապատիվ քաղաքացի: «Ծառուկյան» դաշինքը ունի բավարար քաղաքական կամք՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս բերելու տնտեսական և սոցիալական խորը ճգնաժամից:

Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3578 | 0 | 0
Facebook