Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուտով... | Ձեր Պատգամավորը

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
14:53, չորեքշաբթի, 15 մարտի, 2017 թ.
Շուտով... | Ձեր Պատգամավորը
    
Այս օրերին, երբ ամբողջ ՀՀ տարածքում ընթանում է նախընտրական քարոզարշավ, մի տեսակ անհասկանալի քաոս է տիրում, երբ մեկ տեղում դանակահարում են, մյուս տեղում զբաղված են ընտրակաշառքների ցուցակների ձևավորմամբ, իսկ մեկ այլ տեղ բռնանում են սեփական աշխատողներին: Կարելի է ասել, որ փորձում են հասարակությանը վախեցնել, գնել կամ ապակողմնորոշել:
Բայց այդ ամենի հետ մեկտեղ, 2-րդ ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքները, գործում է մի գրասենյակ, որտեղ մեծ եռանդով իրականացվում են որակական այլ ձևաչափով ընթացող քարոզչական աշխատանքներ և հանդիպումներ բնակիչների հետ: Բոլոր բնակիչներին երիտասարդ ակտիվիստների կողմիծ բաժանվում է "Ծառուկյան" դաշինքի ծրագիրը, որն արդեն մեծ գնահատանքի է արժանացել հայ ժողովրդի կողմից և առանձնանում է գրեթե 100 տոկոսանոց իրագործելիությամբ:
Իհարկե, խոսքը Կոմիտաս 23 հասցեում գործող Տիգրան Ուրիխանյանի նախընտրական գլխավոր գրասենյակի մասին է: Այդ քրտնաջան աշխատանքի շնորհիվ նկատվում է հասարակության մեծ հոսք և պատրաստակամություն՝ համատեղ աշխատելու և ընտրություններին միասին հաղթանակ տոնելու:
Այդ ամենը գտնվում է Տիգրան Ուրիխանյանի անմիջական վերահսկողության տակ, ով առաջին իսկ օրվանից և մինչ այսօր իր առաքելությունն իրականացնում է ի նպաստ հայ ժողովրդի և, անգամ գնալով առճակատման գործող իշխանությունների հետ, միշտ բարձր է պահել ժողովրդի անունն ու իրենց կողմից ներկայացված ողջամիտ պահանջները:
Այս ամենը շատ գրավիչ է և հուսադրող, բայց ցավոք, հասարակության մեջ դեռ կան հրեշավոր և բացասական կերպարներ, ովքեր պատրաստ են վաճառել իրենց ներկան, ապագան և իրենց հարազատների, անգամ երեխաների երջանկությունը միանվագ, մի քանի հազար դրամի դիմաց, որոնք առաջին իսկ ամիսներին անուղղակի տնտեսական գործիքների միջոցով ետ են վերցնելու ընտրակաշառք բաժանողների մեջքին կանգնած իշխանության լծակներին տիրապետող չինովնիկները: Դա են ցույց տվել վերջին 20 տարիներին անցկացրած բոլոր ընտրությունները՝ թե նախագահական, թե Ազգային Ժողովի, և թե ՏԻՄ ընտրությունները:
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում բոլոր ազնիվ և արժանապատիվ մարդկանց, բոլոր նրանց, ում համար դեռ թանկ է իրենց և իրենց երեխաների ապագան՝ գալիք ընտրություններում միասնաբար իրենց ձայնը տալ "Ծառուկյան" դաշինքին:
Իսկ այն մեր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ապրել կիրթ, զարգացած, ապահով, բարգավաճ, առողջ և մարդկային բարձր արժեքների վրա հիմնված պետությունում, բոլոր այն քաղաքացիներին, ում համար կարևոր է ապրել մաքուր համայնքներում, կանաչապատ պուրակներում, ստանալ արժանապատիվ աշխատավարձ, անվճար կրթություն, որակյալ բժշկական սպասարկում և համոզված լինել վաղվա օրվա մեջ, ունենալ բնակելի շենքերում լուսավորված և ջեռուցվող շքամուտքեր, և բոլոր նրանց, ում համար իրենց համայնքը կլինի օրինակելի՝ կոչ ենք անում միանալ Տիգրան Ուրիխանյանի թիմին, որպեսզի միասին հաստատենք մեր երկրում որակական նոր պետական կառավարում, որը հիմնված կլինի մասնագիտական համապատասխանատվության և արհեստավարժության գերակայության վրա:
Իսկ ինչու ՞ միանալ Տիգրան Ուրիխանյանին:
Գուցե միայն այն պարզ պատճառով, որ նա լինելու է հենց ձեր պատգամավորը, լինելու է բաց և ինչպես միշտ ազնիվ և ում պատկերացրած Հայաստանը այն երկիրն է, որտեղ բոլոր մարդիկ առողջ են, հարուստ ու երջանիկ:
Կոչ ենք անում Աջափնյակի, Դավթաշենի և Արաբկիրի բոլոր բնակիչներին առանց մտորելու քվեարկել ապրիլի 2-ին Տիգրան Ուրիխանյանի օգտին: Հավատացեք՝ մեր ազգի և առաջին հերթին 2-րդ ընտրատարածքի բնակիչների համար օդի և ջրի պես անհրաժեշտ է Ազգային Ժողովում ունենալ կիրթ, պարկեշտ, հաստատուն կամքով, նոր մտքերով լի պատգամավոր:
Տեղեկացրեք ձեր հարազատներին և բարեկամներին, որ ապրիլի 2-ին բոլորս միասին ընտրում ենք Տիգրան Ուրիխանյանին, ով "Ծառուկյան" դաշինքի ցուցակում համար 11-ն է:
    
    
Ա. Ազարյան
FMG.NEWS
15.03.2017
Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3429 | 0 | 0
Facebook