Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի շտաբը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային կառույցների մոտ

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
22:22, կիրակի, 19 մարտի, 2017 թ.
Տիգրան Ուրիխանյանի շտաբը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային կառույցների մոտ
     Մի քանի օր է մնացել 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին, և իհարկե Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքներում այս պահին տիրում է նախընտրական ակտիվություն:
    
     Կոմիտաս 23 հասցեում գործող Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբը շարունակում է իրականացնել իր աշխատանքները` լիովին վերահսկելով իրավիճակը, անց կացնելով օրինակելի քարոզարշավ, ծանոթացնելով բնակիչների «Ծառուկան» դաշինքի ներկայացրած ծրագրերը և թեկնածուի` ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, կենսագրությունը և իրականացված աշխատանքներին:
    
     Տիգրան Ուրիխանյանի շտաբը նաև վերջին օրերին մեծ հետաքրքրություն է առաջացրել միաջազգային կառույցների մոտ, որոնք մեկը մյուսի հետևից կատարում են այցելություններ և իրենց oժանդակությունն առաջարկում գալիք ընտրությունների ժամանակ:
    
     Երեկ Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբ էին այցելել նաև Եվրոպական միության «Արևմուտքի պահպանողականներ» -ի մեծ պատվիրակություն, որոնք ծանոթացան իրականացվող աշխատանքներին, շրջեցին տարածքում, զրուցեցին աշխատողների և պատասղանատուների հետ: Տիգրան Ուրիխանյանն իր հերթին ընդունեց պատվիրակության անդամներին, ներկայացնելով իրականացվող աշխատանքները, ընտրատարածքի խնդիրները ինչպես նաև պատասղանեց հետաքրքրող հարցերին, որոնք հնչեցրին Եվրոպայի ներկայացուցիչները:
    
     Ամփոփելով հանդիպումը` եվրոպացի պահպանողականների պատգամավորները իրենց գոհունակությունը հայտնեցին հյուրընկալության համար, բարձր գնահատեցին կատարված աշխատանքները:
    
     Հիշեցնենք, որ մեկ օր առաջ, «Ծառուկյան» դաշինքին իրենց աջակցությունը հայտնելուհամար, Երևան էին ժամանել արևմուտքի պահպանողականները` իրենց անվերապահ աջակցությունը «Ծառուկյան» դաշինքին հայտնելու համար:
Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3185 | 0 | 0
Facebook