Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազատագրենք մեր երկիրը կարմիր գծերից: | Ձեր Պատգամավորը

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
19:39, չորեքշաբթի, 08 մարտի, 2017 թ.
Ազատագրենք մեր երկիրը կարմիր գծերից: | Ձեր Պատգամավորը
    
Արդեն քանի տարի է, ինչ Հայաստանի վարորդների նկատմամբ իրականացվում են անհամաչափ ճնշումներ: Իհարկե, խոսքը այսպես ասած կարմիր գծերի և արագաչափերի մասին է, որոնք Հայաստանի վարորդների համար դարձել են չարիք և ընտանիքների քայքայմանը նպաստող գործոն: Այս ժամանակաշրջանում մասնավորի գրպան են ուղղվել միլիարդավոր դրամներ, որոնք ոչ այլ բան են, քան մեր ժողովրդի ապրուստի և գոյատևման միջոց:
     Իհարկե, համարելով շատ արդյունավետ միջոց, դա այնուամենայնիվ չափից ավելին է հարվածել ցանկացած վարորդի՝ այսինքն ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին: Բացի ուղղակի ֆինանսական ազդեցությունից, այսչափ բարձր տուգանքները ազդել ու ազդում են նաև ընտանիքների հոգեբանական վիճակի վրա և հիասթափեցնում նրանց, իսկ մի ստվար զանգվածին մղում դեպի արտագաղթ:
     Կարմիր գծերի և արագաչափերի վերացնելը մեր երկրում հայ ժողովրդի համար այսօր հրատապ խնդիր է: Տուգանքների գումարներով ՀՀ քաղաքացին կարող է մի փոքր բարելավել իր ընտանիքի ֆինանսական վիճակը և նպաստել երկրի զարգացմանը: Առաջին օրվանից պաշտպանելով վարորդների իրավունքները և լիարժեք կանգնելով իրենց կողքին, ԱԺ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել այդ խնդրի շուրջ, ինչպես նաև բարձրաձայնել այն ԱԺ ամբիոնից:
     Այդ ցավը նա ընդունել է որպես սեփական, քանի որ իրեն երբեք չի առանձնացրել հայ ժողովրդից և իր ողջ գիտելիքներն ու հնարավորությունները ծառայեցրել ի նպաստ հայ ժողովրդի բարեկեցության:
    
     Այդ խնդիրը դարձել է նաև «Ծառուկյան» Դաշինքի կողմից առաջարկված 15 քայլերից մեկը, որը ներկայացված է ծրագրի 7-րդ կետում:
    
     . «Ծառուկյան» դաշինքի կողմից ձևավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի և կարմիր գծերի վերացումը:
    
     Բոլոր վարորդներին կոչ ենք անում սատարել «Ծառուկյան» Դաշինքի կողմից ներկայացված ծրագրին և քվեարկել նրա օգտին, իսկ թիվ 2 ընտրատարածքի վարորդներին՝ միասնաբար իրենց քվեն տալ Տիգրան Ուրիխանյանին:

    
Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է:

    
Ա.Ազարյան
FMG.NEWS
08.03.2017
Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3251 | 0 | 0
Facebook