Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտելիքներով զինված մարդը անպարտելի է | Ձեր Պատգամավորը

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
11:54, կիրակի, 05 մարտի, 2017 թ.
Գիտելիքներով զինված մարդը անպարտելի է | Ձեր Պատգամավորը
    
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծանր վիճակում: Լուծում են պահանջում հազարավոր խնդիրներ ինչպես հիմնական, ավագ դպրոցներում, այնպես էլ ԲՈՒՀ-երում: Բացի առկա խնդիրներից համակարգը թաթախված է քողարկված և համատարած դրամահավաքներով: Մասնագիտական կրթական հաստատությունները վարկաբեկված են, ինչի հետևանքով խախտվում են կրթական և աշխատանքային դերերը: Համալսարանները ստանձնել են մասնագիտական կրթօջախների դերը՝ մոռանալով սեփական հետազոտական առաքելության մասին:

    
Հանրակրթության ընդհանուր որակն, իր հերթին, շարունակում է ընկնել, ինչն էլ բացասական է ազդում ընդհանուր մասնագիտական մակարդակի վրա: Քանի տարի շարունակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ազգային Ժողովի ամբիոնից բարձրաձայնում է կրթությանը և գիտությանը վերաբերվող խնդիրները, ներկայացնում է լուծման տարբեր առաջարկներ, աշխատում մասնագիտական հանձնաժողովներում:

    
Տիգրան Ուրիխանյանը՝ գերազանցությամբ ավարտելով դպրոցը և երկու բարձրագույն հաստատություն, շատ լավ է պատկերացնում, թե որքանով է կարևոր պետության համար գիտելիքով օժտվաց քաղաքացին: Կրթությունը և գիտությունը հանդիսանում է ցանկացաց պետության հիմնաքարերից մեկը, ապահովելով բարեկեցություն և սրընթաց զարգացում: Այդ իսկ պատճառով Տիգրան Ուրիխանյանը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքացու կամ կառույցի հետ, որոնք նույնպես ցանկանում են ունենալ կիրթ հասարակություն և զարգացաց պետություն:

    
Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում 2 ընտրատարածքում առաջադրվելու է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հրավիրում ենք Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն համայնքների բնակիչներին, ովքեր ունեն կրթության և գիտության ոլորտների հետ կապված ծրագրեր կամ առաջարկներ, դիմել Կոմիտաս 23 հասցեում գործող կենտրոնական գրասենյակ, որպեսզի միասին իրականացնենք բարեփոխումները և հպարտանանք մեր երկրի կրթության բարձր ցուցանիշներով:

    
Այս ամենին մենք կարող ենք հասնել միասնական և համատեղ ջանքերով: Ի դեպ, նշենք, որ ընտրատարածքում Տիգրան Ուրիխանյանը՝ հանդիսանալով «Ալյանս» կուսակցության նախագահ, որը կազմում է Ծառուկյան Դաշինքի մասը, ներկայացնելու և պաշտպանելու է Ծառուկյան Դաշինքի ծրագրերը: Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը հրավիրում է և սպասում ակտիվ և արժանապատիվ քաղաքացիների Կոմիտաս 23 հասցեով՝ համատեղ աշխատելու հանուն Հայաստանի Հանրապետության:
    
    
Փոփոխությունների և կառուցելու Ժամանակն է:
Ավարտեմ Մ. Գորկու մեկ ասույթով. «Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքն է: Գիտելիքներով զինված մարդը անպարտելի է»:

    
Ա. Ազարյան
FMG.NEWS
22.02.2017
Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3738 | 0 | 0
Facebook