Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է: |Ձեր Պատգամավորը

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
14:00, շաբաթ, 04 մարտի, 2017 թ.
Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է: |Ձեր Պատգամավորը
    
Ինչպես արդեն տեղեկացված է հանրությունը, թիվ 2 ընտրատարածքում, որը ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն համայնքները, «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

    
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբները, որոնք տեղակայված են թիվ 2 ընտրատարածքի բոլոր համայնքներում, արդեն պատրաստ են քարոզարշավի, ձևավորվել են բնակչությանը սպասարկող մասնագիտական աշխատանքային խմբեր, իրավաբանների արագ արձագանքման խումբ, ինչպես նաև պատրաստ են քարոզչական տպագիր նյութերը և տեսանյութերը:

    
    
Բոլոր գրասենյակները հասանելի են 2 ընտրատարածքի բնակիչների համար և սիրով սպասում են բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ են իրենց հնարավորության սահմաններում աջակցել և նպաստել «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հաղթանակին:

    
Առաջին տեսահոլովակը, որը պատմում է աշխատանքային գործընթացի մասին, արդեն հասանելի է բոլորին և ներկայացված է ստորև:
    
     ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2584 | 0 | 0
Facebook