Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խոստացավ սպանել ինձ...

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
18:19, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2012 թ.
Խոստացավ սպանել ինձ...

Խոստացավ սպանել ինձ.........

Արցունքները գլորվում են աչքերիցս, բայց ուզում եմ կիսվել ձեզ հետ...Ազնիվ խոսք անասելի ցավ եմ զգում, ցավ եմ զգում, որ տեսա, կարդացի, շփվեցի մի մարդու հետ, ով ինձ կարողացավ ցավեցնել ու ստիպել արտասվել....

Առաջին հայացքից հետաքրքիր ու տարօրինակ նամակ ստացա` հենց տարօրինակ անվամբ մարդուց` իմ էլեկտրոնային փոստին: Որոշեցի պատասխանել, քանի որ սովորականից ու շաբլոն նամակներից հեռու էր...Երանի չպատասխանեի...Քիչ առաջ, մի ադրբեջանցուց ինձ եկավ հետևյալ տեսքով նամակը.

«-Դու ինձ կարող ես սպանել?», - դե քանի որ դեռ չգիտեի, որ նամակը ադրբեջանցու սրիկայի կողմից էր, պատասխանեցի շատ հանգիստ և ճիշտ.

«- Ես ոչ մեկին չեմ կարող սպանել», - իսկ նա պատասխանեց.

«- Գիտես, իսկ ես սպանել եմ 2 հայի», - ու այնքան հանգիստ տոն էր բխում նրա գրածի մեջ, որ կարծես նույն այդ ադրբեջանցին պատմում էր, թե ինչպես է օգնել 2 վիրավոր ՀԱՅ զինվորի, այդչափ հանգստություն կար նրա այդ նամակի մեջ, որն ինձ խոցեց...Ես նրան պատասխանեցի.

«- Ում ես սպանել?», - ես դեռ շոկի մեջ էի., իսկ այդ ընթացքում նա պատասխանեց.

«- 2 հայ զինվորի, Աղդամում», - իսկ հետո ավելացրեց.

«- Դե ասա, կսպանես ինձ?», - ես մտածում էի անվերջ ինչ գրել, ուզում էի կոտրել համակարգչիս էկրանը, ուզում էի բղավել ու ասել, թե որքան եմ ատում դրանց, բայց հասկանալով, որ ես աշխատանքիս վայրում եմ գտնվում, փոքր ինչ զսպելով ինձ պատասխանեցի հետևյալ կերպ.

«- Աստված թող քեզ արժանվույն պատիժ տա, դու քո այրամբ պատասխան կտաս Աստծուն արածիդ համար», - հավելելով ևս վիրավորական խոսքեր, որը ցավոք չեմ կարող թարգմանել, ` պատասխանեց.

«- Գիտես, ավելի լավ ա մորթեմ մորս, քան թե հայի ձեռքերով մեռնեմ....»

Ահա, ահա և այն խոցելի նամակը, այն բառերը, որոնք այրեցին իմ մեջ եղած ողջ ուժը, նրան վիրավորելու անվերջ ցանկությունը...Այրեց....նստած լաց էի լինում, ու հիմա էլ, գիտեք, արցունքներս պարբերաբար մաքրում եմ ստեղնաշարիս վրայից, որ կարողանամ գրել....Արտասվում եմ, ոչ թե նրա համար, որ մենք այդչափ ատելի ենք միմյանց համար, այլ նրա համար, որ իմ հայ զինվորին սպանողը, ինձ հանգիստ գրում է դրա մասին, հպարտանում է, իսկ ես ոչինչ չեմ կարողանում անել, ընդամենը արտասվել....Հա~, , , ընդամենը կարող եմ արտասվել և վերջ...գիտեք, այսքանով չսահմանափակվեց այս ամենը, վրա հասան վիրավորական արտահայտությունները : Իսկ գիտեք նա ինձ վերջում ինչ խոստացավ? Խոստացավ սպանել ինձ....

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5922 | 14 | 0
Facebook