Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դիմակ, որը կերկարեցնի և ծավալ կհաղորդի Ձեր վարսերին

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
02:50, հինգշաբթի, 28 փետրվարի, 2013 թ.
Դիմակ, որը կերկարեցնի և ծավալ կհաղորդի Ձեր վարսերին
     Շատերը գիտեն, որ վարսերը պահանջում են առանձնակի խնամք և ուշադրություն, սակայն քչերն են կարողանում բավարարել վարսերի "պահանջները": Ընդամենը 2 ամիս առաջ, երբ առաջին անգամ լսեցի այս միջոցի մասին, որոշեցի փորձել այն: Արդյունքը պարզապես գերազանցեց իմ սպասելիքները: Այժմ վարսերս ավելի քան 20 սմ-ով երկար են, քան 1 ու կես ամիս առաջ, ծավալն ավելացել է, արմատներն ամրացել, իսկ ծայրերը, որոնք ճյուղավորված էին` պարզապես անհետացել են:
    
     Խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց և աղջիկներին պատրաստել և օգտագործել այս դիմակը` երկար և խնամված մազերի տեսք ունենալու համար:
    
     Եվ այսպես` դիմակը պատրաստելու համար հարկավոր է`
     1. Ջուր
     2. Մեղր
     3. Գերչակի յուղ
     4. Աղացած կարմիր պղպեղ
    
     Սուրճի բաժակի կեսից գոլ ջուր լցնել, աստիճանաբար ավելացնել 1 ճ/գ մեղր, 10-15 կաթիլ գերչակի յուղ և վերջում 0.5 թ/գ կարմիր պղպեղ: Այս ամենը խառնել և քսել արմատներին, մատներով մերսել մոտ 5 րոպե, ապա թողնել 15-25 րոպե: Եթե կզգաք թեթև այրոց` դա պղպեղից է, անվնաս է, սպասեք մինչև 25 րոպեն լրանա: Գլուխը լվանալ ոչ շատ տաք ջրով: Դիմակը դնելուց հետո աշխատեք այլ միջոցներ չօգտագործել նույն օրը (շամպույն, բայլզամ): Դիմակը օգտագործեք շաբաթը 2 անգամ` 2 ամսվա ընթացքում: Այսինքն դիմակը պետք է օգտագործել 16 անգամ:
    
     Արդյունքը կլինի ակնհայտ և սպասվածից ավել:)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
36049 | 18 | 0
Facebook