Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչն է տղամարդու արտաքինում նյարդայնացնում կանանց

21:11, ուրբաթ, 22 փետրվարի, 2013 թ.
Ինչն է տղամարդու արտաքինում նյարդայնացնում կանանց

Չգիտես, թե ով է հորինել թևավոր դարձած` "տղամարդը պետք է կապիկից մի փոքր ավելի սիրուն լինի" խոսքը: Սրա հետ շատ կանայք համաձայն չեն: Պարզվում է, որ կանանց այնքան էլ չի հուզում ընտրյալի բոյը, նրանց համար էական չէ` քաչալ է նա, թե ցմփոր: Սակայն որոշ թերություններ, այնոամենայնիվ, կանայք տանել չեն կարողանում:

"Ինչն է ձեզ ամենաշատը նյարդայնացնում տղամարդու արտաքինում" հարցին VIP ամսագիրը խնդրել է պատասխանել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
     1. Կեղտոտ եղունգները (19%): Ոչ միայն տղամարդիկ են ուշադրություն դարձնում հակառակ սեռի եղունգներին, այլև կանայք: Ձեռքերի վիճակը մարդու ինքնագնահատականի ցուցիչն է: Կեղտոտ, երկար ու կրծոտած եղունգները նշանակում են, որ դուք չեք կարողանում անգամ հոգ տանել իքներդ ձեզ, էլ ուր մնաց ձեր ընկերուհուն: Պուշկինն է դիպուկ նկատել, որ կարելի է գործարար մարդ լինել սակայն, եղունգների գեղեցկության մասին մտածել:
     2.Վերնաշապիկի վրա քրտինքի հետքերը: Չափազանց քրտնող տղամարդիկ տհաճ են կանանց համար: Չնայած շատ քրտնելը կարող է շաքարախտի, վահանաձև գեղձի ահազանգ լինել:
     3.Խիտ մազածածկույթը մարմնին: Կանանց հատկապես վանում են թիկունքի մազերը: Մազոտությունը խանդոտության նշան է արտահայտությունը մտացածին է:
     4.Կորյակները քթին: Այսօր դրանցից ևս ազատվելու բազում միջոցներ կան:
     5.Ատամների բացակայությունը կամ դեղին ատամները: Մարդու ժպիտը նրա այցեքարտն է:
     6.Երկարած, իրար կպած ունքերը:
     7.Օծանելիքի առատությունը: Անհասկանալի է, տղամարդն ուզում է ընտիր օծանելիքով պարծենալ, թե չի հասկանում, որ դրանով ընկերուհուն կարող է տհաճություն պատճառել: Տղամարդիկ, օծանելիքով լոգանք ընդունել հարկավոր չէ: Ամենագրավիչ տղամարդը լավ օճառի հոտով բուրողն է:
     8.Ոչ թարմ վերնաշապիկը: Խոսքը ոչ թե կետչուպով կեղտոտվածի մասին է, այլ նույն վերնաշապիկը մի քանի օր կրելու:
    
     Աղբյուրը` ankakh.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5231 | 0 | 0
Facebook