Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փառքի տարածք

05:08, երկուշաբթի, 06 հունիսի, 2016 թ.
Փառքի տարածք

Երբ այդ հողակտորի տերը դարձավ, չէր կարող պատկերացներայդ հողակտորի ճակատագիրը…: Հողակտորի հասցեն է Շաղափ. Արարատյան 110: Հետո տարիները վկայեցին, որ սեփական հողակտորը պիտի դառնա նվեր պատմամշակույթային արժեքներին:

Շաղափցի ազատամարտիկ, 2-րդ խմբի հաշմանդամ Էդվարդ Լևոնի Միրզոյանը տուն վերադարձավ արցախյան պատերազմից վիրավոր՝ թողնելով այնտեղ անմահ հոգիներ, զինակից ընկերներ, ովքեր հանուն հայրենիքի…

2010 թվականի մայիսի 6-ին ազատամարտիկ Էդվարդ Միրզոյանը որդիներ Էդգար և Արսեն Միրզոյանների հետ, իր վերածննդի առթիվ (մայիսի 6-ին է վիրավորվել և վերածնվել) ձեռնամուխ եղան հողակտորի տարածքը վերածելու լուռ-խոսող հուշակոթողների՝ ի պատիվ անմահ իր մարտական ընկերների: Այդ առթիվ Էդվարդ Միրզոյանը համագործակցում է համայնքների համայնքապետերի հետ: Յուրաքանչյուր համայնք ինքն է ստեղծում իր գյուղ-համանքի զոհված ազատամարտիկների հուշ կոթողը: Եվ այսպես մինչև հոգու խորքը զինվոր-ազատամարտիկ, իր առաքելությանը նվիրյալ, սուրբ հավատի տեր Էդվարդ Միրզոյանը դառնում է Փառքի տարածքի հիմնադիր: Այդ տարածքում ընդգրկված են հուշակոթողներ (Արարատի մարզի 10 համայնք +Երևան+Արցախ):

Այս ամենը նման տեսք չէր ունենա, եթե օգնող ձեռք չլիներ և այդ հարցում Էդվարդին օգնում են իր մարտական ընկերները՝ Պարգև Մանուկյանը (փոխգնդապետ, Շաղափ), Սամվել Այվազյանը (Ավշար), Անդրանիկ Սարգսյանը (Արարատ), գեներալ-մայոր Կոմիտաս Մուրդյանը (Ք. Վեդի), գնդապետ Սեդրակ Սեդրակյանը (Շաղափ) և համայնքները: Աջակցել են այս աշխատանքում Սամվել և Ստեփան Վարդանյանները:

Փառքի տարածքը, Արցախ կապող ճանապարհ է իր ռազմական նշանակությամբ: Հենց այդ պատճառով անելիքներ շատ կան, մտածում ենք բեմահարթակի մասին և շատ բանի մասին, -զրույցի ժամանակ ասում է Էդվարդ Միրզոյանը և հավելում, - տարիներ առաջ իմ գյուղում ազգագրական խմբի ղեկավար եմ եղել, երբ հայենիքը վտանգի տակ էր, ես՝ իմ խմբով, անմիջապես հասա Արցախ աշխարհ: Այս տարածքը ինձ ապրելու և արարելու հույս է տալիս:

Այդ օրը մեզ՝ Փոքր Վեդի համայնքին էր տրված, հանդես գալ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ և խոնարհվել հայոց քաջերի շիրիմներին:

Շնորհակալություն ենք հայտնում Էդվարդ Միրզոյանին իր հայրենանվեր, սուրբ գործի համար:

ԶԱԲԵԼԱ ԱԲԵԼՅԱՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5107 | 0 | 0
Facebook